18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայոց բանակի 20-ամյակի առիթով կհրապարակվի հայրապետական Սրբատառ կոնդակ

Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ընթացքում կհրապարակվի Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով:

Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կկատարի օծումը Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական ս.խաչի կրկնօրինակի, որի կենտրոնում ևս զետեղվել է տիրոջ խաչափայտի մասունքի սուրբ նշխարհ, որից հետո այն կհանձնի ՀՀ Պաշտպանության նախարարությանը և ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը:

Ս.Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին:

Henaran.am-ին փոխանցում են Մայր Աթոռի մամլո դիվանից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ