19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Ես եմ հայրենիքիս զինվորը”. Հայաստանի զինված ուժերը 20 տարեկան է/վիդեո/

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց  ՀՀ Զինված Ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային միջոցառումը:

Մինչ ներս մտնելը, դրսում անակնկալ էր սպասվում բոլորին: Տոնակատարության կազմակերպիչները բեմականացրել էին շոու-ծրագիր:

Համալիրի  տարածքի առաջին հատվածում` հին հայկական ոճով կառուցված պարիսպ էր: Ներսում  հայ մարտիկիների մենապայքարն էր  թրերով, որն արտահայտում է հայ ժողովրդի ուժն ու կորովը: Դրան հաջորդում է խորհրդանշական լիճը` հայկական նավով: Նավում հայ իշխաններն էին ու ռազմիկները:

Իսկ երրորդ մասում ժողովուրդն է` հայկական կենցաղով եւ սովորույթներով:

Այստեղ նաեւ հայ ֆիդայիների, առաջին հանրապետության տարիների ռազմական-քաղաքական գործիչների նկարներ կային: Իսկ համալիրի վերին մասում արդեն եկեղեցի էր: Ժողովուրդը մոմ էր վառում եւ ծաղիկներ դնում ի հիշատակ զոհվածների:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանը նույնպես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված ”Ես եմ հայրենիքիս զինվորը” հանդիսավոր միջոցառմանը:

Այստեղ էին նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, պետական, քաղաքական, ռազմական շատ գործիչներ, հոգեւոր դասի այրեր,  կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական- հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Ներկա էր նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ անկախության քսանամյակի տոնակատարություններին Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեց:

Մարզահամերգային համալիրում էին նաեւ կոալիցիոն ուժերի ղեկաարները, ընդդիմության ներկայացուցիչները:

Միջոցառմանը ներկա էին նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծնողները: Նրանց դիմավորեց ՀՀ Պ նախարարի տիկինը:

http://youtu.be/8gSZUSAIi9s

 

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ