16 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2019
KFC

Արտակ Նազարյանի գործով ամբաստանյալների պաշտպանները միացել են տուժող կողմի փաստաբաններին

image_11736

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի “Մեհրաբ” զորամասի մարտական հենակետերից մեկում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատավարության  արտագնա  նիստը`  դատավոր Սամվել Մարդանյանի որոշմամբ  Երեւանից նորից տեղափոխվել է  Իջեւան:

Նշենք, որ ըստ նախաքննական մարմնի, Արտակը ինքնսպանություն է գործել, բայց Արտակի  հարազատները պնդում են, որ դա սպանություն է եղել: Դատարանում արդեն վկաներից մեկը ասել է, որ Արտակ Նազարյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

Սա, տուժողի իրավահաջորդի  ներկայացուցիչների համոզմամբ, հերթական քայլ է, որպեսզի դատաքննությունը կեղծվի եւ իրական մեղավորները չպատժվեն:

Տուժողի ներկայացուցիչները բոյկոտելու են նիստերը եւ չեն մասնակցելու:  Նիստերին չի մասնակցելու նաեւ ամբաստանյալներ Հարութիկ Կիրակոսյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի պաշտպան Ալվարդ Մնացականյանը:

“Համամիտ ենք տուժող կողմի հետ, որ նիստերը պետք է Երեւանում անցկացնել: Եւ հետո սա երեւի միակ դեպքն է, որ պաշտպանական կողմը միացել է տուժողին, քանի որ Արտակ Նազարյանի հարազատներն արդեն զգում են, որ իմ պաշտպանյալներն անմեղ են, իրականում այլ մարդ է մեղավոր Արտակի մահվան մեջ”,-ասաց Ա. Մնացականյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ