27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծաղիկ Ռուբոն կառաջադրվի՞ իր եղբորորդու դեմ

Մեծամասնական ընտրակարգով թիվ 05 ընտրատարածքից պատգամավոր ընտրված հանրապետական Լեւոն Սարգսյանը` /Ալրաղացի Լյով/ հավաստի տեղեկություններով, այս անգամ չի առաջադրվելու: Կուլիսային լուրերի համաձայն, այստեղ

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյան

առաջադրվելու ցանկություն ունեն` ԲՀԿ-ական Ռուբեն

  • All Posts

Գեւորգյանը/Ծաղիկ Ռուբո/ եւ նրա եղբորորդին` Դավիթաշենի թաղապետ, հանրապետական Արթուր Գեւորգյանը: Վերջիներիս փոխհարաբերությունները այնքան էլ ջերմ չեն:

“ Ես  դեռ ոչինչ չեմ կարող ասել, իմ կուսակցությունը, իմ կուսակցության նախագահը ինչ որոշեն` այնպես էլ վարվելու եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ով նախկինում համամասնական ցուցակով է ընտրվել: Նա տեղյակ չէր, որ իր եղբորորդին առաջադրվելու ցանկություն ունի:

“Հարցրեք իրան, ես ոչինչ չեմ կարող ասել”,-նշեց պատգամավորը: “Ի՞սկ եթե Արթուր Գեւորգյանը առաջադրվի, դուք կդնեք ձեր թեկնածությունը նրա դեմ”,-մեր հարցին պատգամավորը չպատասխանեց` մեկ անգամ եւս հիշեցնելով, որ իր կուսակցությունն է որոշումներ կայացնում:

Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյան

Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյան

Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը նախ զարմացավ,  թե մենք որտեղից ենք նման տեղեկություններ լսում: “Դեռ հստակ չէ, ՀՀԿ գործադիր նիստում պիտի որոշվի, բայց հենց եղավ որոշումը, առաջինը ձեզ կտեղեկացնեմ”,- ասաց թաղապետը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Գեւորգյանի դեմ առաջադրվելուն, նրա եղբոր տղան հարցով պատասխանեց` իսկ Ռուբեն Գեւորգյանը իմ դեմ կդնի՞: “Ինչքան էլ լարված լինեն մեր փոխհարաբերությունները, նա իմ հորեղբայրն է, ես նրա եղբոր տղան: Մեր լավ ու վատ կողմերը ի ցույց չենք դնի բոլորի առաջ”,-ասաց Արթուր Գեւորգյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ