08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տղամարդկանց մոտ տարածված են թոքի եւ շնչափողի, կանանաց մոտ` կրծքագեղձի, արգանդի վզիկի ուռուցքները

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի  միջազգային օրն է: Չարորակ նորագոյացություններով հիվանդացության եւ դրանցից մահացության ցուցանիշները կայուն կերպով աճում են` կապված մարդկանց միջին երկարակեցության բարձրացման եւ անբարեհաջող բնապահպանական իրավիճակի հետ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով` 2020 թ-ին երկրագնդում կարձանագրվեն 20 միլիոն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն:

Հայաստանում, չափահաս բնակչության շրջանում մահացության ընդհանուր կառուցվածքում 2010 թվականին չարորակ նորագոյացությունները կազմել են 19.9%: Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության եւ մահացության իրավիճակային վերլուծությունը  ցույց է տալիս, որ 2010 թվականին չարորակ նորագոյացությունների տարածվածությունը Հայաստանի չափահաս բնակչության ընդհանուր հիվանդացության կառուցվածքում կազմել է 3.4%, իսկ առաջնակի ախտորոշված հիվանդացությունը` 1.5%:

Վիճակագրական տվյալներով,  հանրապետության տղամարդկանց շրջանում առավել տարածված են թոքի եւ շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մոտ կրծքագեղձի, արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ