20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ժամանակի հետ կանայք կորցնում են սեքսի հանդեպ հետաքրքրությունը

Գելֆ համալսարանի գիտնականները  ուսումնասիրել են 170 մարդու վիճակ, որոնք մեկ ամսից մինչեւ 9 տարի հետերոսեքսուալ կապի մեջ են եղել: Գիտնականներին հետաքրքրել է նրանց բավարարվածությունը սեքսից եւ սեսքուալ ցանկության մակարդակը (այն գնահատվել է կանանց սեքսուալ ֆունկցիայի ինդեքսի օգնությամբ` 1,2-6,0):

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընդհանուր առմամբ մասնակիցները գոհ են եղել իրենց հարաբերություններից եւ սեսքուալ կյանքից: Սակայն կանանց մոտ նկատվել է սեքսուալ ցանկության մակարդակի նվազում` կախված հարաբերությունների տեւողությունից:

Այսպես, յուրաքանչյուր ամսվա ավելացման հետ ինդեքսի ցուցանիշը համապատասխանաբար նվազում է 0,02-ով: Իսկ ահա տղամարդկանց մոտ ցանկությունը նույն մակարդակի վրա է մնացել: Գիտնականները էվոլուցիոն թեորիայի օգտին են հանդես գալիս` տղամարդկանց անհրաժեշտ է ակտիվություն` հնարավորինս չափ շատ բեղմնավորման  համար, իսկ կանայք ստիպված են զբաղվել սերնդի դաստիարակությամբ:

Ավելին, այստեղ դեր է խաղում նաեւ հորմոնալ ֆոնը, սա հատկապես վերաբերում է տեստոստերոնին: Հորմոնալ փոփոխությունները տեղի են ունենում, երբ զույգը վաղ, կրքոտ շրջանից անցնում է ավելի հանգիստ շրջանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ