22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Հայաստանը առաջին անգամ հաղթել է լեռնագնացության միջազգային վարկանիշային մրցաշարում

image_11464

Հունվարի 24-ին Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի ուժեղագույն թիմը` 4 լեռնագնացներ, մասնակցել են  հունվարի 25-29  Իրանում անցկացվող հեղինակավոր վարկանիշային միջազգային մրցաշարին: Նրանց հաջողվել է բարձրանալ Իրանի ամենաբարձր լեռնագագաթը` Դեմավենդը, որն ունի 5671մ բարձրություն: Այս աննախադեպ հաղթանակի մասին Հենարան ակումբում պատմել են հաղթանակած հայ լեռնագնացները: Սուրեն Դանիելյանի խոսքով` հաղթանակը կարևորվում է հատկապես այն պատճառով, որ Հայաստանը վերջին 10 տարիների ընթացքում  ոչ մի մրցաշարի երբևէ թիմային մասնակցություն չէր ունեցել: Նա նշեց, որ մրցաշարին մասնակցել են 216 լեռնագնացներ շուրջ 25 երկրներից, եւ միայն 5 հոգի են կարողացել հաղահարել բարձրությունը`  3 հայ, 1 ադրբեջանցի եւ  1 իրանցի:

‘’Խորհրդային տարիներին Հայաստանը ալպինիզմի բնագավառում լավ հաջողություններ ուներ, բայց վերջին 25 տարում ալպինիզմը մարել էր Հայաստանում: Միայն վերջին 2-3 տարիների ընթացքում փորձում ենք աշխուժություն մտցնել այս սպորտաձևում, եւ սիրողական ուղղությունը դարձնել պրոֆեսիոնալ, որ օրերից մի օր Հայաստանը ճանաչվի նաեւ  լեռնագնացության պետություն’’,- ասաց լեռնագնացը:

Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ Սուրեն Ստեփանյանը նշեց, որ Հայաստանում լեռնագնացությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր սիրահարված են լեռներին, իսկ դա մի քանի քայլ առաջ է, քան սիրողականը: ‘’Իրանցիները ինձ զանգեցին ու ասացին. ‘’Քո տղերքնը իսկապես ուժեղ էին’’,- ասաց Սուրեն Ստեփանյանը:

Գարեգին Ունուսյանի խոսքով` եթե չլիներ մարզիկների ֆիզիկական լավ պատրաստվածության  գործոնը, երեւի  չէր հաջողվի մինչեւ  վերջ բարձրանալ: ‘’Մենք չէինք պատկերացնում, որ այդքան ուժեղ կգտնվենք ու կհասնենք գագաթին: Իրանում էլ շատ ուրախացան, որ հենց հայերն են հաղթահարել այդ բարձրությունը’’,- ասաց լեռնագնացը` հավելելով, որ Դեմավենդ հասնելը բարդ էր նրանով, որ այն հրաբխային գագաթ է, եւ արտադրվող ծծումբը շնչահեղձ անելու վտանգներ էր առաջացնում: Գարեգին Ունուսյանը նշեց նաեւ, որ հաջորդ քայլը կլինի Պամիրի 7000 մ բարձրությունը հաղթահարելը, սակայն դա մրցաշար չի լինի:

‘’Հայաստանում երիտասարդները պետք է գիտակցեն, որ ծխելուց ու քյաբաբից բացի, կարելի է նաեւ լեռնագնացությամբ զբաղվել, որ կլուբներից բացի կարելի է նկատել ու գնահատել նաեւ մեր լեռները: Հիմա մենք երազանք ունենք, որ Հայաստանում ալպինիզմի դպրոց բացվի: Ահա ինչու կոչ ենք անում հասարակությանը, ով ինչով կարող է, թող օգնի, որ այդ դպրոցը Հայաստանում բացվի’’,- ասաց Գարեգին Ուսումյանը` հավելելով, որ այսօր Ֆեդերացիան ունի 70 անդամ, եւս 70 հոգի ուզում են դառնալ անդամ, սակայն նրանք պետք է անցնեն նախնական պարապմունքների փուլը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ