20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ են փնտրում հայերը Ֆեյսբուքում

Ֆեյսբուք, Ֆեյսբուքցի, ֆեյսբուքամոլ, ֆեյսբուքահայ, ֆեյսբուքահայություն… արտահայտություններ, որոնք շուրջ երեք տարի է, ինչ գերակշռում են մեր առօրյա զրույցներում: Հայ օգտատերերի թիվն օրեցօր աճում է, մենք Ֆեյսբուքում ենք անցկացնում մեր ազատ ժամանակի մեծ մասը, այստեղ գտնում ենք վերջին թարմ լուրերը՝ շնորհիվ խմբերում լրատվական կայքերի միջև ծավալված մրցավազքի: Ավելին, ձևավորվել է ֆեյսբուքահայության միասնական ճակատ, որը քայլեր է ձեռնարկում համացանցում հակահայկական քարոզչության դեմ:

Վստահ կարելի է ասել, որ Ֆեյսբուքը դարձել է հայության նախընտրելի սոցցանցը: Իսկ թե ինչ են փնտրում հայերը Ֆեյսբուքում, և թե այն ինչ դրական կամ բացասական ազդեցություն ունի, փորձեցի պարզել Ֆեյսբուքում գրանցված ակտիվ օգտատերերից, բլոգերներից, լրագրողներից, արվեստագետներից և ճանաչված հայերից:

 

Սամվել Սեւադա

Samvel Sevada – Ժամանակները փոխվել են, և սրճարաններին, Սկվոզնյակին. Պոպլավոկին, Կազիրոկին եկել է փոխարինելու Ֆեյսբուքը: Եթե անհատական ցուցահանդեսի ժամանակ կարող եմ ներկայացնել ամենաշատը 150 աշխատանք, որը կդիտեն ամենաշատը 2000 մարդ, ապա Ֆեյսբուքում ունեմ 550 աշխատանք, որը դիտել են մոտ 10.000 հոգի:

 

Գեւորգ Ալթունյան

Գեւորգ Ալթունյան

Gevorg Altunyan Ֆեյսբուքը դիտարկում եմ որպես տեղեկատվության արագ փոխանակման միջոց, որի օգնությամբ հնարավոր է առանց ժամանակ ու ռեսուրս ծախսելու՝ կապվել աշխարհի ցանկացած ծայրում գտնվող մարդկանց հետ, բացասականը` ցանցում չափազանց հաճախ հանդիպող կեղծ տեղեկությունները, դրանց հիման վրա կառուցվող քննարկումները, բնականաբար նաև` խեղաթյուրված եզրահանգումներ անելն է, որոշ դեպքերում անձնական բնույթի վիրավորանքները այս կամ այն օգտատիրոջ հասցեին, շփման մշակույթի պակասը և այլն:

 

Էմմի Բեժանյան

Էմմի Բեջանյան

Emmy Bejanyan  Իրական կյանքը շատ ավելի գեղեցիկ է, քան վիրտուալը: ՖԲ-ում ունեմ շատ ընկերներ աշխարհի տարբեր մասերում, ունեմ երկրպագուներ, որոնց հետ կիսվում եմ նոր նկարներով ու ինֆորմացիայով:

 

Սասուն Պասկիեւչյան

Սասուն Պասկիեւչյան

Sasun Paskevichyan Ֆեյսբուքը նման է երթուղային մի տաքսու, որով ստիպված ես երթևեկել, և որի մեջ ամեն տեսակի ու կարգի մարդիկ կան, և ով ինչ ուզում՝ տանում է, ինչ ուզում՝ խոսում է, ինչ չի ուզում՝ լսում է և նման բաներ…, ու ստիպված ես համակերպվել…

 

Arman Dani

Arman Dani

Arman Dani  -Ինչքան կարող եմ լավ վիդեոներ եմ տեղադրում, դրական է, երբ տեսնում ու շփվում եմ աշխարհում տաղանդավոր մարդկանց հետ, իսկ բացասականը՝ լրագրողներն անհիմն նյութեր են տեղադրում:

Վահե Էնֆիաջյան

Վահե Էնֆիաջյան

Ваге Энфиаджян Անմիջապես հնարավորություն է ստեղծվում շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները, կարծիքները, առաջարկները. իմ Ֆեյսբուքյան էջում հայ օգտատերերը կարող են հարցեր ուղղել, որոնցից կարևորները կբարձրացվեն Ազգային Ժողովում: Բացասական կողմը, թերևս, այն է, որ պիտի զգոն լինենք, որպեսզի երիտասարդների մոտ սոցցանցերից կախվածություն չստեղծվի:

 

Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյան

Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյան

Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյան – Ես՝ իբրև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պարզ մի սպասավոր, այսօր ապրելով և ծառայելով Կալիֆորնիայում, հազարավոր կիլոմետրեր Հայրենիքից հեռու, Ֆեյսբուքում փնտրում եմ ճանապարհներ՝ ավելի մոտից հաղորդակցվելու իմ ժողովրդի հետ, որոնք կարոտ են հոգևոր խոսքի, պատգամի և ճշմարիտ հավատքի ուղղության:

 

Վահրամ Թաթիկյան

Վահրամ Թաթիկյան

Վահրամ Թաթիկյան-Ինձ համար Ֆեյսբուքը ինչ-որ առանձնահատուկ բան չի, ոչ էլ նորություն. դա նույնպիսի աշխատանքային գործիք է, ինչպիսին գրիչը, գրամեքենան կամ կիթառը, մի քիչ ծուլացել եմ, առանց տնից դուրս գալու՝ ահագին մարդկանց հետ եմ շփվում:

 

Սեւադա Գրիգորյան

Սեւադա Գրիգորյան

Sevada Grigoryan  Ուզում եմ Ֆեյսբուքում ստեղծենք անկեղծության մթնոլորտ:

 

Արա Պապյան

Արա Պապյան

Արա Պապյան Ֆեյսբուքն ինձ համար միջոց է տարածելու իմ գաղափարները, կիսելու իմ հետաքրքրությունները և հասկանալու տվյալ պահին ուրիշներին հուզող հարցերի շրջանակը: Այն գործիք է, քանի դեռ դու ես նրան տնօրինում` տերը դու ես: Երբ նա է սկսում քեզ պահել իր ազդեցության տակ` պիտի գոնե առժամանակ ընդմիջես:

 

Մարի Գրիգորյան

Մարի Գրիգորյան

Մարի Գրիգորյան Դրականն ու բացասականը հավասարաչափ են, փնտրում եմ համախոհների:

ԴիցՄհեր Մհեր Առաքելյան

ԴիցՄհեր Մհեր Առաքելյան

ԴիցՄհեր Մհեր Առաքելյան – Ֆեյսբուքում հատուկ որևէ բան չեմ փնտրում. այն պարզապես հնարավորություն է տալիս բազմազան շփումների, տեսակետների փոխանակման և բյուրեղացման համար։

 

Հեղինե Մարգարյան

Հեղինե Մարգարյան

Heghine Margaryan – Լուրերին եմ հետևում, կամ ինքս տարածում,  երբևէ չեմ զգացել, որ համացանցում դիմակով են, ֆեսբուքում հենց դա եմ սիրում, որ մարդիկ շատ չեն խաղում:

 

Vardan Grigoryan

Vardan Grigoryan

Vardan Grigoryan Ֆեյսբուքում չեմ փնտրում, ֆեյսբուքում ամեն ինչ ինքն ա ինձ գտնում, ՏՏ ակտիվ հասարակությունը էստեղ ա քննարկում ներկա պահին ամենահետաքրքիր նյութերը:

 

Գեւորգ հեթանոս Ղազարեան

Գեւորգ հեթանոս Ղազարեան

Գևորգ հեթանոս Ղազարեան – Իմ՝ որպես մարդու ու անհատականության մի մասը ձևավորվել է հենց Ֆեյսբուքի շնորհիվ, բացասականը հաճախ նաև բացասական մարդկանց հետ շփումն է, որոնց հետ բանավիճելը հավասար է օվիկիանոսում ասեղ փնտրելուն:

 

Նարեկ Մամիկոնյան

Նարեկ Մամիկոնյան

Նարեկ Մամիկոնյան Ֆեյսբուքն իմ համար ինֆորմացիայի աղբյուր ա միայն:

 

Միքայել Մանուկյան

Միքայել Մանուկյան

Mikayel Manukyan – ՑՈՒԿԵՐԲԵՐԳՆ իր իսկ “նախագծով” հայտնվել է մարդկանց կենցաղում։ ՖԲ-ն, լինելով վիրտուալ հարթություն, կարողանում է նաև “մրցակցել” իրական կյանքի որոշ դրվագների հետ։ Հաճախակի հանդիպելով տարաբնույթ կարծիքների՝ փորձում եմ ինքս իմ մեջ վերլուծելով հասկանալ բոլոր կողմերին, որոշ դեպքերում այն ինձ հաջողվում է։ Բացասականն է՝ ժամանակի կորուստ, կտրվել իրական կյանքից, հաճախ հանդուրժել ինչ-որ մտքեր, որոնց իրական կյանքում կհակադարձեի։

 

Դիլանյան Զար

Դիլանյան Զար

Դիլանյան Զար–  Ֆեյսբուքում չեմ փնտրում ոչինչ, որովհետև վիրտուալ կյանքում որոնումներ անելու համար չափազանց ռեալիստ եմ: Այստեղ ծավալում եմ հայանպաստ աշխատանք` ցավոք փորձելով կանխել ապազգային անհարկի կապկումները: Մեկ – մեկ էլ անհարկի հիմարների ենք հանդիպում այս սոցկայքում. չնայած դա իրական կյանքում էլ է պատահում:

 

Գեղամ Վարդանյան

Գեղամ Վարդանյան

Gegham Vardanyan – Ես շատ ժամանակ չեմ անցկացնում ՖԲ-ում, ես Twitter-ում եմ շատ ժամանակ անցկացնում ու tumblr-ում:

 

Նորիկ Ավագյան

Նորիկ Ավագյան

Норик Авакян Ֆեյսբուքում փնտրում եմ իմ հայ ժողովրդի տրամադրվածության դրսևորումները ներկա պահին:

 

Արզուման Հարությունյան

Արզուման Հարությունյան

Arzuman Harutyunyan– Հիմնականում օպերատիվ նորություններ, որոնք չեմ կարող գտնել այլ լրատվամիջոցներում: Շփումներ ընկերներիս հետ, որոնք և՛ իմ կողքին են, և՛ ինձնից հեռու:

 

Argg-Yan

Argg-Yan

Argg Yan -Մեկ-մեկ նոր ծանոթություններ եմ փնտրում, սեր ունեմ տարբեր մարդկանց հետ շփվելու: Լավ է, որ ֆիզիկապես հեռու գտնվելով հանդերձ՝ մոտ եմ ընկերներիս, երբեմն Հայաստանի լուրերն եմ կարդում:

 

Վահագն Ադամյան

Վահագն Ադամյան

Vahagn Adamyan –Ֆեյսբուքի միջոցով իմանում ենք աշխարհի անցուդարձը, բացասականն այն է, որ կինս միշտ ասում է՝ առավոտից իրիկուն Ֆեյսբուքում ես:

 

Ռուբեն Հարությունյան

Ռուբեն Հարությունյան

Ruben Harutyunyan – Ծանոթություն ու շփում հետաքրքիր մարդկանց հետ:

 

Zohrap Yeganyan

Zohrap Yeganyan

Zohrap Yeganyan– Ֆեյսբուքում կարելի է տեսնել լավ գաղափարներ, շատ արագ տարածել կամ քննարկել քեզ հետաքրքրող տեղեկություն, գտնել համակիներ, ծանոթանալ, քո մտորումները, կարծիքներն ու տեսակետները հասանելի և տեսանելի դարձնել պաշտոնատար անձանց:

 

Գրեգ Թամազյան

Գրեգ Թամազյան

Greg Tamazian – Ես սեր չեմ փնտրում Ֆեյսբուքում, ինչպես շատերը, ձգտում եմ գործնական ծանոթություններ հաստատել ու ընկերներ ձեռք բերել: Ֆեյսբուքի դրական կողմն ինձ համար ինքնաարտահայտված լինելու հնարավորությունն է, իրական կյանքում դու կարող ես սեփական մտքերդ արտահայտել շատ նեղ, իսկ Ֆեյսբուքում՝ լայն հասարակության առաջ, սա մեծացնում է դրա դերն ու նշանակությունն իմ կյանքում:

 

Շուշան Շատիկյան

Շուշան Շատիկյան

Shushan Shatikyan Ֆեյսբուքը բացի դրական բաներից ուրիշ ոչինչ չի տվել ինձ ` նոր ընկերներ, նոր շրջապատ, չեմ վախենա ասել` անգամ գիտելիքներ, ինչ-որ տեղ նաև ճանաչվածություն…

 

Մանվել Կոստանդյան

Մանվել Կոստանդյան

Manvel Kostandyan Ֆեյսբուքում ամեն բան ինձ թվում է կա, և այնքան է տեղեկատվությունը հագեցած, որ փնտրելու կարիք չի լինում, իսկ բացասականը այն է, որ դա ինձ համար դարձել ա կախվածություն. ամեն առավոտ նրա հետ արթնանում եմ, գիշերը քնում եմ:

 

Սոնա Արշհունեցի

Սոնա Արշհունեցի

Sona Arshuneci- Ապրելով Բրյուսելում և ստեղծագործելով՝ ինձ համար անհասանելի էր իմ ստեղծագործությունները հայրենակիցներիս ներկայացնելը, բայց Ֆեյսբուքն այս բացը լրացրեց. տվեց լայն հնարավորություն: Ֆեյսբուքում փնտրում եմ վերջին նորությունները, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հետ կապված զարգացումները և երիտասարդ ստեղծագործողների գործերից:

 

Լյուդմիլա Սիմոնյան

Լյուդմիլա Սիմոնյան

Lyudmila Simonyan Հաղորդակցվում եմ ինչպես իմ հայրենակիցների, այնպես էլ այլազգի ընկերներիս հետ: Որևէ բացասական բան չեմ տեսնում:

 

Անի Սմբատյան

Անի Սմբատյան

Ani Smbatyan Ֆեյսբուքն իրոք հետաքրքիր համայնք է: Այստեղ ամեն տիպի մարդ կա, թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ կամեցող, թե՛ նախանձ, դրականն այն է, որ ընկերներ եմ ձեռք բերում, նոր մարդկանց եմ ճանաչում, անգամ ֆեյսբուքյան ընտանիք ունեմ:

 

Aramazd Iskandaryan

Aramazd Iskandaryan

Aramazd Iskandaryan –Ինֆորմացիա ստանալու ու տարածելու աղբյուր, սուր բանավեճեր, լավ մարդկանց հետ ծանոթանալու միջոց:

Իսկ դու՝ սիրելի՛ ընթերցող, ինքդ քեզ երբևէ հարցրե՞լ ես՝ ինչ ես փնտրում, և ինչ ես գտել Ֆեյսբուքում …

Անի Մարգարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ