28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված խեր լինի, խեր /վիդեո/

image_11321

Դեռեւս մանկության տարիներից հիշում եմ, երբ ագռավներն սկսում էին կռկռալ, Աշխեն տատս երկինք էր նայում եւ ասում` “Աստված խեր լինի, խեր”: Այսօր ստիպված էի առավոտը շուտ դուրս գալ տնից` համարյա լուսադեմին:

Փողոցներում մարդ չկար, ձյուն էր տեղում եւ այդ  լռությունը խանգարում էր ագռավների համադաս կռկռոցը: Նրանց ձայնը ընդհատվում էր կամ ցածրանում էր միայն այն ժամանակ, երբ մեքենաներն էին անցնում փողոցով:

Ահա թե ինչ է արձանագրել Henaran.am-ի տեսախցիկը: Չգիտեմ, դեռեւս ագռավների  լեզուն ես չեմ հասկանում ու չեմ կարող ասել, թե ի՞նչ էին “զրուցում” նրանք:

Դժվար թե վերջին ներքաղաքական զարգացումները կամ նախընտրական թեմաները քննարկեին: Գուցե սիրո մասին էին խոսում: Գո՞ւցե եւ “բամբասում” ու “բողոքում” էին`մրսելուց ու ագռավային կյանքից:

Ամեն դեպքում,  Աշխեն տատիս խոսքերը ես էլ կրկնեցի`թող խեր լինի եւ օրն էլ բարին բերի:

Ա. Դավթյան

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ