27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Վանաձոր Քիմպրոմ՛՛-ում այս տարվա ընթացքում շուրջ 100 միլիոն դրամի ներդրում է իրականացվել. Տիգրան Դավթյան

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը “Վանաձոր Քիմպրոմ” ՓԲԸ-ի հետ կապված հարց հնչեցրեց ԱԺ ամբիոնից:

Մասնավորապես, պատգամավորը գործադիրից հետաքրքրվեց, թե  ինչպիսի ծրագրեր կան զբաղվածության հիմանխնդիրը լուծելու եւ քիմիական համալիրի զարգացման հետ կապված: Հարցին արձագանքելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ տարվա ընթացքում պատգամավորի գրավոր հարցման հետ կապված կառավարությունը մանրամասն տեղեկություններ է տրամադրել:

Նախարարը նշեց, որ գործարանում արտադրության եւ իրացման ծավալների աճ է նկատվում:  Անցած տարվա արդյունքով գործարանն արձանագրել է շուրջ 700 միլիոն դրամի արտադրանքի ծավալ, որն ամբողջությամբ արտահանվել է եւ 2,5 անգամ աճել են 2010-ի համեմատ:

Այս պահին ‘Վանաձոր Քիմպրոմ‘ ՓԲԸ-ն շուրջ 550 աշխատակից ունի: Տիգրան Դավթյանն ասաց, որ նախատեսվում է այս տարվա ընթացքում ամոնյակի սուլֆատի հիմքի վրա շուրջ 35 հազար տոննայի եւ կարբամիդի հիմքերի շուրջ 5-7 հազար տոննա արտադրություն ստեղծել, աշխատանանքեր են տարվում նաեւ գործարանի էներգետիկ հզորության ապահովման ուղղությամբ:

Այս տարվա ընթացքում մոտ 100 միլիոն դրամի չափով ներդրումներ են իրականացվել, այդ թվում գործարանի վերազինման ուղղությամբ: Գործարանի տնօրինությունը, նախարարի խոսքով, հավաստիացրել է, որ գործարանի վերազինման եւ արտադրության զարգացմանն ուղղված միջոցառումները ընթացքի մեջ են., որոնք հնարավորություն կտան լուծել նաեւ գործարանի պարտքերի խնդիրը:

Էկոնոմիկայի նածխարարը շեշտեց, որ այս ամենն իրականացվում է կառավարության որդեգրած արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման քաղաքականության հիման վրա:

Վիկտոր Դալլաքյանը նախարարից հետաքրքրվեց, թե հստակ քայլեր են իրականացում նոր աշխատատեղերի ստեղծման առումով եւ նշեց, թե հնարավոր չէ արդյոք վարչապետի մասնակցությամբ քննարկել Վանաձորի քիմիական գործարանի զարգացման խնդիրը:

 

Տիգրան Դավթյանն ի պատասխան նշեց, որ շուտով վարչապետի գլխավորությամբ ստեղծվելու է արդյունաբերական խորհուրդ, որը նաեւ ճյուղային ծրագրեր է մշակելու, այդ թվում, կապված նաեւ քիմիական արտադրության հետ: Այս քայլերը, ինչպես շեշտեց նախարարը, լուծում կտան արտադրություն-արտահանում-սոցիալական խնդիրներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ