Եվրատեսիլյան կրքերը շարունակվում են. Ադրբեջանը շահարկում է Բաքվի հայերին

Ադրբեջանում Եվրատեսիլյան կրքերը շարունակվում են: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական առաջատար կայքերն ավելի հազվադեպ են անդրադառնում սեփական մասնակցին, քան թե այն հարցին՝ վերջապես ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլին:
“Европа плюс” ռադիոկայանը, համաձայն ադրբեջանական ԶԼՄ-ների, Բաքվի հայերի մասին հատուկ նյութ է պատրաստել, որի ընթացքում ասվել է. “Եվրատեսիլ 2012-ի ժամանակ մեծ հետաքրքրություն է առաջացնում հենց Բաքվի հայերի տեսակետը:
Պարզվում է՝ այս իրադարձությունը եւս մի լավ առիթ է նրանց համար՝ Բաքու վերադառնալու. չէ՞ որ Բաքվում ծնված հայերի մեծ մասը ճակատագրի բերումով հայտնվել է եվրոպական մի շարք երկրներում…”: Ապա հնչում է Բաքվի հայերից մեկի՝ համացանցային ֆորումում թողած գրառումը՝ համաձայն որի վերջինս երազում է կրկին գալ Բաքու, որտեղ շատ հարազատներ ու ադրբեջանցի մտերիմ ընկերներ ունի:
Այս հրապարակումը բազում կասկածների տեղիք է տալիս, հատկապես, երբ տառապանքս փորձ ունի: Մեկ անգամ չէ, որ հարեւան ադրբեջանցիների քարոզչությունը փուչիկի պես տրաքել է, բացահայտելով կեղծ մոտիվը:
Նախ փորձեցի “Европа плюс” ռադիոկայանի կայքում գտնել այն հաղորդումը, որի մասին տեղեկացնում էին ադրբեջանական կայքերը, սակայն անվանում չէին նշում: Կայքում նմանատիպ հաղորդում չկար: Եվ եթե անգամ լիներ, ապա հաղորդավարը պետք է որ հիշատակեր Բաքվից սերող այն հայի անունը, որն այդքան “երազում” էր Բաքուն տեսնել:
Ավելին, բացակայում է նաեւ այն համացանցային ֆորումի անունը, որտեղից էլ ընթերցվել էր գրառումը: Այս ամենը հիշեցնում է ադրբեջանական մամուլի կողմից վատ բեմադրված թատրոն, որն ունեցել է իր նախատիպը:
Դեռեւս ամիսներ առաջ Բաքուն շահարկում էր Բաքվի հայերին՝ ներկայացնելով իբր նրանց հետ բացառիկ մի հարցազրույց՝ առանց անուններ նշելու, առանց տեագրության եւ առանց լուսանկարների:
Անի Մարգարյան
Մարդիկ տարբեր են լինում: Ինչու ենք բացառում 250 000 բաքվի հայերի մեջ մազոխիստ, անինքնասեր անձանց գոյությունը? Ադերբեջանական կողմը պնդում է, որ հայտնի դեպքերից հետո այնտեղ մնացել է շուրջ 30 000 ազգությամբ հայ կին, որոնց ամուսինները ադերբեջանիցիներ են: Կարելի է պատկերացնել թե ինչպիսի կեղտ են թափում այդ կանայք իրենց իսկ ազգի վրա, որի դավաճանն են հանդիսանում:
Անհրաժեշտություն կա աշխատել բաքվի և այսօր Թիֆլիսում կամ Ռոստովում ապրող հայերի ազգային ինքնագիտակցության զարգացման վրա: Մենք շատ պասիվ ենք, թողնում ենք մեր ազգային անկլավները ինքնահոսի` իրենք ել հարմարվում են տեղայնքին ինչպես որ կարող են` ոչ միշտ ազգասիրաբար:
Armine jan, Adrbejanakan koghme naev pndum e vor hayastanum hazaravor adrbejani geri erexaner kan: Indz tvuma sute bacahayt e, u kaskatsi teghiq chi talis. Nman ban ughghaki hnaravor chi, 30000 hay kin? masayakan amusnutyunneri masin a xosqe, kartsum eq da @ndhanrapes hnaravor a? es kartsum em voch: Es vor irenc voreve lratvakan aghbyuric teghekanam vor ‘matsune spitak a’ hastat eli chem havata. nyunn el dzedz xorhurd ktam:
Ադրբեջանում 30.000 հայ կնոջ գոյությունը միմիայն Ադրբեջանի պնդումներն են, դա ոչ մի տեղ հաստատված չէ, և այս թվաքանակը մեր կողմից չի ճշտվել ու չի ուսումնասիրել: Հետո չմոռանանք, որ եթե անգամ Բաքվի հայերի շարքում անինքնասեր մարդիկ լինեին, միևնույն է, կասկածների տեղիք է տալիս, թե ինչու են հենց հիմա՝ Եվրատեսիլի շեմին նրանք սկսում խոսել: Հավատացեք, եթե գոնե մեկ Բաքվի հայ համաձայներ բացեիբաց խոսել, ադրբեջանական կայքերը վաղուց էին նրան նկարահանել. լուսանկարել, ամբողջ մամուլով տարածել այդ մարդու տվյալները, իսկ ներկայումս ես նման պատկեր չեմ տեսնում: