24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրազդանի ընտրություններին անձամբ հետեւել է ԱՄՆ դեսպանը

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները վերածվել են բուռն պայքարի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հատարարել է ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, ով անձամբ հետեւել է ընտրությունների անկացման ընթացքին, հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը:

“Ինձ համար հետաքրքրիր էր հետեւել, թե ինչպես է իսկական քաղաքական պայքար ձեւավորվում: Դա շատ կարեւոր է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար”,-ասել է դեսպանը:

Հեֆերնը հայտնել է, որ հանդիպել է 2 թեկնածուների, ընտրական հանձնաժողովի եւ դիտորդների հետ եւ համոզվել, որ ընտրական տեղամասերում ամեն ինչ կարգին է:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր թեկնածուի շտաբի այն պնդումներին, թե որոշ խախտումներ են գրանցվել, դեսպանը նշել է, որ ինքը դրանց մասին տեղեկացել է մամուլից: “Հուսով եմ, նրանք, ովքեր տեղեկություն ունեն խախտումների մասին, կհայտնեն իշխանություններին, իսկ նրանք անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն “,-հայտնել է Հեֆերնը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կայացած ընտրությունների արդյունքում Հրազդանի քաղաքապետ է վերընտրվել Հանրապետական կուսակցության թեկնածու Արամ Դանիելյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ