29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գազը չի թանկանա, իսկ Իրանի հետ էլ բիզնես չենք անում

image_10898

Սովորաբար ռուսական”Գազպրոմը” հայաստանին մատակարարվող գազի սակագինը վերանայում է ապրիլի 1-ին, սակայն այս տարի նման վերանայում մեզ չի”սպառնում”: Ըստ էնեերգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` կարգն անպիսին է, որ “Գազպրոմը” պետք է 4 ամիս առաջ զգուշացնի գազի սակագինը վերանայելու մասին, սակայն նման հայտ մինչ այսօր չի ստացվել:

Այսինքն` Հայաստանը կշարունակի գազ ստանալ 1000 խորանարդ մետրը 180 դոլարով, ինչը բավական զիջում է Եվրոպային ու Ուկրաինային մատակարարվող գազի սակագնին (400 դոլարից բարձր է):

Սակայն նախարարության թիվ 1 գերակա խնդիրը մնում է ատոմակայանի անվտանգությունը, ու այդ նպատակով, ըստ Ա. Մովսիսյանի` ապրիլին մեծամորի ատոմակայանը կանցնի սթրես-թեսթ ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների կողմից:

Անդրադառնալով հայ-իրանական համաձայնություններին, որոնք մեծամասամբ էներգետիկայի ոլորտին են վերաբերում, Ա. Մովսիսյանն ասաց, որ Իրանի հետ ոչ թե բիզնես ենք անում, այլ անվտանգության հարցեր ենք լուծում, հետեւաբար` ոչ մի երկիր չի կարող մեզ խանգարել այդ հարցում:

Ա. Մովսիսյանը հաստատեց այն լուրերը, որ “Նաիրիտ” գործարանը դարձել է ԱՊՀ միջպետական բանկի սեփականությունը, քանի որ չի կարողացել ժամանակին մարել 70 մլն դոլարի պարտքը (մարման վերջնաժամկետը դեկտեմբերն էր): Սակայն Ա. Մովսիսյանը հավասռտիացրեց, որ “Նաիրիտի”զարգացման ծրագիրը առաջիկայում փորձաքննության կանցնի աշխարհի լավագույն մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ