25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մուտքի վիզայի դյուրացում նախատեսվում է մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար

Փետրվարի 27-ին Երեւանում մեկնարկեցին ՀՀ եւ ԵՄ միջեւ մուտքի վիզաների դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Հայկական պատվիրակություն գլխավորում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ, արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ: ԵՄ պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի գլխավոր տնօրինության, Եվրոպական արտաքին գործերի ծառայության եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:

Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Այս շրջանակներում ԵՄ երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, ինչպիսիք են պաշտոնական պատվիրակության անդամները, գործարարները եւ բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները, գիտնականները դպրոցականները, ուսանողները, եւ այլք: Նախատեսվում է նվազեցնել Շենգենի մուտքի վիզաների գինը եւ կրճատել պահանջվող փաստաթղթերի ցանկը:

Հետընդունման համաձայանգրով կարգավորվելու է ԵՄ եւ Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի եւ հետընդունման ընթացակարգերը:

Բանակցությունները կշարունակվեն նաեւ փետրվարի 28-ին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ