27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախկին ՕԵԿ-ական պատգամավորը նախընտրում է ԲՀԿ-ի հետեւը. Երկիր

Օրեր առաջ նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը “Երկիր” օրաթերթի հետ զրույցում հայտնել էր, որ մանդատը հետ վերցնելուց հետո ՕԵԿ խմբակցության շարքում չի նստի, տեղը կփոխի, կոճակն էլ հետը կտանի: Թեեւ մի քանի օր է` Բաղդասարյանը մանդատը հետ է վերցրել, բայց շարունակում է նստել ՕԵԿ խմբակցության շարքում:

Թերթի թղթակիցը Բաղդասարյանից փորձել է ճշտել` ի վերջո, փոխելու է տեղը, թե մնալու է նույն տեղում: Պատգամավորը նշեց, որ հիմա իր հիմնական տեղից 2 աթոռ այն կողմ է նստում, տեղավորվել է անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանի կողքին:

“Նստում էի Պետրոսյան Խաչիկի աթոռին, բայց հիմա նա արտասահմանից եկել , ասում է գիտես ինչ, այդքան էլ ճիշտ չի, որ իմ տեղը նստես: Նեղվում ա, որ իր տեղն եմ նստել, բայց ես այդ մարդու հետ ընկերություն եմ արել: Ես խնդրել եմ ԱԺ աշխատակազմին, որ ինձ լրիվ ուրիշ տեղ նստեցնեն, ԲՀԿ-ի հետեւը տեղ կա”,-“Երկրին” ասել է Բաղդասարյանը` հավելելով, որ իր տեղի հարցն ԱԺ-ում արդեն կարգավորվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ