20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պապիկը չի վռազում. Առավոտ

‘Առավոտ” օրաթերթը նկատում է, որ սովորաբար առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10-15 րոպե ուշացումով էր գալիս ՀԱԿ-ի հանրահավաքներին, իսկ երեկ նախագահը Ազատության հրապարակ եկավ ժամը 18-ից 8 րոպե պակաս:

Նախագահը զրույցի բռնվեց հավաքված ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամների հետ: Նախագահի վերարկուին մեկ հատ ձնծաղիկ էր փակցրած:

Aravot.am-ի հարցին` Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ ձնծաղիկը նվիրել է “Թալինի արծիվը”՝ Սափեյան Ժորան եւ  շարժվեց դեպի հարթակ՝ կեսկատակ, կեսլուրջ ասելով` “ձնծաղիկների հեղափոխություն”:

Մինչ այդ, Ազատության հրապարակում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ՀԱԿ առաջնորդից հուշեր էր պատմում: “Մի օր տղերքով զրուցում էին մեր նախագահի` Լեւոնի հետ, դե որ ասինք` ուշանում ենք, շուտ պետք ա անել, Լեւոնը նայեց, նայեց, ասաց` ոնց նայում եմ, ձեր միջի տարիքովը ես եմ: Ես չեմ վռազում, դուք ինչի եք վռազում”,-գրում է “Առավոտն” ու եզրափակում Ջհանգիրյանի խոսքով. “Մենք կարող ա մի 5 տարի էլ լավ երկիր տեսնենք կամ չէ, էս ամեն ինչը մեր էրեխեքի ու մեր թոռների համար ա”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ