21 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Իրանում խորհրդարանական ընտրություններ են

image_10306

Իրանում այսօր խորհրդարանական ընտրություններ են, տեղեկացնում է “AFP”-ը:

Ընտրական տեղամասերը կաշխատեն տեղի ժամանակով առավոտյան 8.00-ից մինչ երեկոյան 18.00-ը: Երկրում ձայնի իրավունք ունի 48 մլն մարդ: Խորհրդարանի 290 տեղի համար պայքարում է 3,4 հազար թեկնածու: Դիվանագետների կանխատեսումներով` հիմնական պայքարը կծավալվի պահպանողական շարժումների ներկայացուցիչների միջեւ: Ընդդիմության եւ ռեֆորմիստների թեւի ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցել ընտրություններին:

Նախորդ ընտրություններն Իրանում կայացել են 2009-ին, որոնց արդյունքում 2-րդ անգամ նախագահ ընտրվեց Մահմուդ Ահմադինեջադը: Նախագահական ընտրություններից հետո Իրանում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որի մասնակիցները հայտարարել են քվեարկության ընթացքում տեղի ունեցած մի շարք խախտումների եւ կեղծիքների մասին:

Այդ ժամանակ իշխանությունները  խիստ մեթոդներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, իսկ ընդդիմության ղեկավարները  երկար ժամանակով տնային կալանքի են ենթարկվել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ