29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թոքաբորբի պատճառով կարանտի՞ն է հոսպիտալում

image_10263

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով Հայաստանի զորամասերում թոքաբորբ է տարածվել եւ նույնիսկ կարանտին է հայտարարված “Մուրացան” հոսպիտալում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը թերթերից մեկի հետ զրույցում հասատել էր եւ ասել, որ աննախադեպ ցրտերի պատճառով Հայաստանում տեղակայված զորամասերում կան թոքաբորբով հիվանդացության դեպքեր: Ըստ նրա, բոլոր հիվանդները հոսպիտալացվել են:

Մեր ունեցած տեղեկություններով ուրբաթ “Մուրացան” հոսպիտալ է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հանդիպել է թոքաբորբով հիվանդների, նրանց ծնողների եւ բուժաշխատողների հետ, սակայն կարանտինը չի հանվել:

Պաշտպանության նախարարի խոսնակ Դավիթ Կարապետյանը սակայն Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նախարարի այցը կապ չուներ թոքաբորբի հետ: “Թոքաբորբը նահանջում է, պարզապես սա հերթական ստուգայցն էր հոսպիտալ:

Նախարարը շրջեց հոսպիտալում, զրուցեց հիվանդների հետ, պատասխանեց ինչպես նրանց, այնպես էլ բուժաշխատողների հարցերին: Նախարարը հենց տեղում տվեց կոնկրետ հանձնարարականներ “,-ասաց խոսնակը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ