28 Հունվարի, Երեքշաբթի, 2020
KFC

Մայր Աթոռը արձագանքում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանին

image_10262

Անվանի գիտնական, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում` սկանդալային հայտարարություններ է արել, մասնավորապես ասելով, որ մենք եկեղեցու կարիք չունենք” : “Եթե եկեղեցին այդքան օգտակար լիներ ազգին, ազգը Դեր Զոր գնացած չէր լինի` հոգեւորականների գլխավորությամբ, այլ զենքի, մարտի կկոչեին, ոչ թե “դրախտի սին գաղափարներով  ուղեղները արդուկել ու հանուն ոչնչի նահատակվել”,-ասել է նա:

Ֆեյսբուք սոցկայքում Սամվել Կարապետյանի հայտարարությունը բուռն քննարկումների թեմա դարձավ: Ոմանք համաձայն էին հուշարձանագետի հետ, մի մասը գտնում է, որ նա այդ քայլին գնաց` սկանդալ ու ինտրիգ ստեղծելու համար:

“Ցանկացած մեկը ով Աստծո հայտնածի դեմ դուրս կգա` պիտի ծղրտա”,- Henaran.am-ի հետ զրույցում նշեց Էջմիածնի միաբան Վարազդատ սարկավագ Քոչարյանը:  “Մարդկությունը կարծես առաքելություն ունի, մի քանի գրամանոց խելքով անընդհատ փորձում է չափել տիեզերական իրադարձությունները: Աստված մեզ ստեղծել է, բայց մենք փորձում ենք մեր Աստծուն անմտորեն ժխտած լինենք”-ասաց նա մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում: Էջմիածնի միաբանը Սամվել Կարապետյանի հայտարարությունը սադրանք  եւ չարամտություն  համարեց:

Ըստ նրա, Աստծո առաջ հեղինակավոր որեւէ մեկի ասածը իր մեջ ճշմարտություն չի պարունակում, եթե դեմ է Աստծո խոսքին: Վարազդատ սարկավագը եկեղեցու անգնահատելի դերը մեկ անգամ եւս հիշեցրեց այն մոռացողներին`  պետք է հավատարիմ մնալ մեր եկեղեցուն, եւ չպետք է մոռանալ Հայ Առաքելական եկեղեցու կարեւորությունն ազգապահպանության ու հայ մնալու գործում:

  • Վարդան
    18-09-2012 02:35:22

    Հուշարձանագետ Սամվելի Կարապետյանին

    Հարգելի Սամվել ձեր խոսքերից զգացվեց, որ վիրավորված եք առաքելական եկեղեցու ներկայացուցիչներիչ:Ցավում եմ:Ձեր որոշ խոսքերի հետ համամիտ եմ,բայց դրանք բարեկամաբար չեն ասված հակված եմ նրան, որ անկեղծ եք փորձել լինել,ուղղակի չեք հասկանում ինչ բան է քրիստոնեություն և թէ Գրիգոր լուսավորիչը ինչու է քանդել հեթանոսական կառույցները:Ասյօր Սթրիփթիզ պարը ոմանք մշակույթ են համարում,սերիալը նույնպես,եթե մենք այսօր վերացնենք այդ վատ մշակույթը,հակամարդկային մշակույթը,վաղը գան ոմանք և ձեր նման չհասկանալով դատեն մեզ,միթե նույն տգիտությունը արած չեն լինի ոնց որ դուք եք անում այդ հարցում:?Այո առաքելական եկեղեցու վերադասը մեծ մասամբ աղանդավորներ են•ճշմարտությունից շեղված մաֆիոզներ:Լավ չէ, որ չեք հասկանում աղոթքի զորությունը առ կենդանի Աստված:Ես կենդանի վկա եմ հրաշքների և նշանների Հիսուսին դիմելու միջոցով,բազում հրաշքներ է Նա արել իմ կյանքում:Հնարավոր է սուտ բաներ այսօր գրեն ոմանք չեմ զարմանա,այդ կեղծ հրաշքների իմաստով ես էլ եմ լսել նման բան,որ կեղծարարներ կան,որոնք Աստծուն և մեզ խայտառակում են:Ավետարանը ճշմարտություն է մեզ պատմում ուրիշ ոչինչ:Եթե ուշադիր լինեք դուք ձեզ հակասեցիք:Ես ձեր խոսքերի մեջ սխալներ չեմ փնտռել,պարզապես փորձեցի ձեզ հասկանալ,բաներ կա որ դուք էլ ուրացաք եկեղեցու դերակատարումի իմաստով:Իսկ դուք եսակենտրոն չեք:?Ձեր դիտողությունը կբժշկի հիվանդներին այն ժամանակ երբ դուք առողջ լինեիք,բայց ցավով ասում եմ որ դուք ինքերդ բժշկվելու կարիք ունեք:Տերը ողորմա ձեզ գիտեմ չհասկանալով եք անարգում Աստծուն:Միաբանությունը Երկնային Սիրո մեջ է կատարյալ,ոչ թէ ձեր մարդկային փխրունիկ սիրո,որ ձեր <> տրորեն դուք էլ տրորողի գլուխը տրորեք:Եթե ձեր տեսությունը ճիշտ լիներ պետք է ուրեմն երկրի ներսում էլ զենք վերձնեինք ինչ տարբերություն,և սկսեինք քաղաքացիական պատերազմ:Վախկոտ մարդը ինչ հասկանա թշնամուն Սիրելն ինչ բան է:

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ