22 Հուլիսի, Երկուշաբթի, 2019

ՀԱԿ-ի ցուցակից հրաժարվել են. Չորրորդ ինքնիշխանություն

image_10253

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Աժ ընտրությունների Կոնգրեսի նախընտրական դաշինքում:
Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” այդ քաղաքական ուժերն են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած “Ազգային Վերածնունդը”, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած “Հայրենիք ու Պատիվ” կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Այս քաղաքական ուժերը թեեւ հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում, սակայն շարունակելու են մնալ Կոնգրեսի կազմում: Թերթը հիշեցնում է, որ մինչ այդ էլ “Հանրապետություն” կուսակցության քաղխորհուրդն էր հայտարարություն տարածել, որ իրենց կուսակցությունից Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկվելու է միայն այդ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

 

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ