19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղնախարարը փողը չի տվել. Ավանգարդ

Ըստ “Ավանգարդ” թերթի, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հովանու ներքո գործող “Արտֆուդ” ընկերության պահածոների գործարանը, որի բաժնետերերից մեկն էլ հենց նախարարն է, մարզի մի քանի գյուղերի բնակիչներին դեռեւս անցած տարվանից չի վճարել լոլիկի գնման գումարը:

2011 թվականին ընկերությունից վստահեցնում էին, որ որեւէ խոչընդոտ չի լինելու, առնվազն 10-15 օրվա ընթացքում կատարվելու են վճարումները: Այս մասին գրում է “Ավանգարդը”: Թերթը հավելում է, որ հետո այդ ժամկետները ձգվեցին ու ձգվեցին` արտադրողներին կանգնեցնելով լուրջ դժվարությունների առջեւ:

Վերջերս գյուղացիները նորից էին դիմել ընկերության տնօրինությանը, որտեղից էլ վստահեցրել էին, թե մինչեւ մարտի 1-ը բոլոր պարտքերը կփակվեն: Մարտի 1-ն էլ անցավ, բայց պարտքերը լիովին չհատուցվեցին:
“Արտֆուդի” վարքագիծը միակը չէ մեր մթերող ընկերությունների մեջ: Մի շարք ձեռնարկություններ իրենց գներն են պարտադրում գյուղացիներին, միտումնաբար ձգձգում մթերումները, որպեսզի հետագայում կարողանան գնել առավել էժան գներով: Իսկ վճարումների հարցում միշտ էլ դառնում են “մոռացկոտ”` չմտածելով, որ գյուղացին ապրում է իր եկամտով, որ բերք ստանալու համար նա նույնպես ահռելի ծախսեր է անում”,- գրում է “Ավանգարդը”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ