08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օբաման վերջապես շնորհավորել է Պուտինին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջապես շնորհավորել է ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին` ընտրություններում հաղթանակելու առթիվ: Նորընտիր նախագահի հետ առաջին քննարկված հարցը Սիրիայի դրությունն է եղել, ինչպես նաեւ  հակահրթիռային պաշտպանություն ստեղծելը, տեղեկացնում է “РИА Новости”-ն:

Օբաման եւ Պուտինը նաեւ ուշադրություն են հատկացրել առեւտրա-տնտեսական համագործակցությանը:

Պուտինի` միջազգային հարցերով օգնական  Յուրի Ուշակովը հայտնել է, որ Օբաման Պուտինին զանգահարել է նախօրեին, հեռախոսազրույցը գրեթե 20 րոպե է տեւացել եւ ոչ պաշտոնական բնույթ է կրել:

Պուտինն իր հերթին ընդգծել է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցության կարեւորությունը` աշխարհում անվտանգություն ապահովելու համար: Նա նշել է, որ տնտեսական համագործակցությունը 2 երկրների միջեւ զիջում է քաղաքական հարաբերություններին:

Ռուսաստանը համառում է Եվրոպայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից ստեղծվող հակահրթիռային համակարգում իր մասնակցությունը, սակայն նաեւ պահանջում է իրավաբանական երաշխիք, որ այդ համակարգը ուղղված չի լինի իր դեմ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ