02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ն ունի նոր փոխնախագահներ

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ  նորընտիր խորհդրի նիստը, որտեղ ընտրվեցին ՀՀԿ փոխնախագահներ: Նախկին 3 փոխնախագահի փոխարեն ՀՀԿ նախագահը այսուհետ կունենա 5 տեղակալ:

ՀՀԿ-ի նոր փոխնախագահներն են` Հովիկ Աբրահամյանը, Տիգրան Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Գալուստ Սահակյանը եւ փոխնախագահ-միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին տեղի ունեցած ՀՀԿ 13-րդ համագումարի որոշմամբ ընդլայնվեց ՀՀԿ խոչհրդի կազմը` դառնալով 19 անդամ, ինչպես նաեւ խորհրդի կազմն էլ բաղկացած է 132 կուսակցականից` նախկին 118-ի փոխարեն:

Խորհրդի նիստում վերընտրվել են ՀՀԿ հանձնաժողովների ղեկավարները: ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի ղեկավար է վերընտրվել Մուշեղ Լալայանը, քաղաքական հանձնաժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանը, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ` Ռուբեն Թադեւոսյանը: Երիտասարդական խորհրդի նախագահ է վերընտրվել Կարեն Ավագյանը, կանանց խորհրդի` Հերմինե Նաղդալյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ