ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Այսօր՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրը, երախտագիտությամբ հիշենք և արժանին մատուցենք հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին՝ բարձրագույն ղեկավարությունից մինչև շարքային զինվոր: Նրանք իրենց ամենօրյա տքնաջան աշխատանքով, անասելի դժվարություններ հաղթահարելով, պատերազմում փառավոր հաղթանակներ կերտելով՝ կայացրին մեր անկախ պետականության պատվարներից մեկը՝ Հայոց բանակը: Փա´ռք և պատի´վ նրանց: Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի […]