Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս պրոցեսները, առավել քան երբևէ, ուղիղ առնչություն ունեն Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ: Ըստ այդմ` հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն ուղիղ կախվածության մեջ է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններից: Թուրք-ադրբեջանական տանդեմը, բավականին ագրեսիվ մանևրներով, փորձում է վերջնականապես շարքից հանել Հայաստան պետությունը, որից հետո ցանկացած պայմանավորվածություն, համաձայնություն […]