25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2024

Վերահաստատում ենք, որ այս ամբողջ գործընթացն ապօրինի է, հակասում է ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի. Տավուշը հանուն հայրենիքի

Երեկ ՀՀ Կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կիրանց գյուղի բնակիչների հետ: Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում՝ ոչ միայն չփարատելով բնակիչների մտահոգությունները, այլ ավելին՝ կիրանցիներին հուզող հարցերը մնացել են անպատասխան, ինչը հերթական անգամ վկայում է, որ ՀՀ գործող կառավարությունը չունի քաղաքական հստակ և այլընտրանքային ռազմավարություն՝ ապահովելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, պաշտպանելու նրանց կյանքի, գույքի ու […]

Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. Հետք

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ՝ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի որդին է: Համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. իշխանափոխությունից հետո՝ նույն տարվա հոկտեմբերին: Համայնքների խոշորացումից հետո՝ 2021թ. դեկտեմբերին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով Սևակ Միքայելյանը դարձյալ ընտրվել է համայնքի ղեկավար, գրում է Հետքը։ Ընտրվելուց հետո Սևակ Միքայելյանը բազմիցս […]

Սկանդալային բացահայտում: Անվտանգության աշխատակիցները բռնաբարել և սպանել են դեռահաս ցուցարարին /Տեսանյութ/

BBC-ն սկանդալային բացահայտում է կատարել՝ գաղտնազերծելով 2022թ. Իրանում սկսված ցույցերի ընթացքում գրանցված սպանության մասին փաստաթուղթը: Իրանցի դեռահասը սեռական ոտնձգությունների է ենթարկվել և սպանվել Իրանի անվտանգության ուժերի համար աշխատող երեք տղամարդկանց կողմից, ասվում է գաղտնազերծված փաստաթղթում, որը, ինչպես հայտնի է, գրվել է այդ ուժերի կողմից: Այն թույլ է տալիս քարտեզագրել, թե ինչ է տեղի ունեցել 16-ամյա […]

Իսրայելական բանակը կոպտորեն  խախտել է մարդկանց իրավունքները /Տեսանյութ/

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնաբերել է Իսրայելի պաշտպանության բանակի հինգ ստորաբաժանումներ, որոնք պատասխանատու են առանձին միջադեպերի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար: Նշենք, որ բոլոր միջադեպերը տեղի են ունեցել Գազայից դուրս՝ մինչ ներկայիս պատերազմը։ Իսրայելը ուղղիչ գործողություններ է ձեռնարկել չորս ստորաբաժանումներում: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Իսրայելի հիմնական ռազմական աջակցության մատակարարն է, և  նրան տարեկան մատակարարում է 3,8 միլիարդ […]

Կրեմլը չի խախտի ավանդույթը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցի, քանի որ հրավիրված չէ։ ՌԴ նախագահի երդմնակալությանն այլ պետությունների ղեկավարների հրավիրելու ավանդույթ չկա։ ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար, նախ պետք է մասնակցության հրավեր ստանալ։ 21-րդ դարում ՌԴ նախագահի երդմնակալությանն երբեք չեն մասնակցել օտարազգի գործող ղեկավարները։ ՌԴ-ում դա համարվում է ներքին արարողակարգային միջոցառում։ Պետությունների […]

Ալեն Սիմոնյանը՝ Freedom House-ի սկանդալային կերպար. Ժողովուրդ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, թեեւ նախորդ տարի՝ քաղաքացու վրա թքելուց հետո, այդպես էլ մնաց անպատիժ, բայց նրա մասնակցությամբ այդ սկանդալային միջադեպը հայտնվել է միջազգային հեղինակավոր կառույցների ուշադրության կենտրոնում: Մասնավորապես՝ միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր 2024 թվականի զեկույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի այս խայտառակ պահվածքին՝ գրելով. «Հայտնի դեպքից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թքել […]

Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան. Հրապարակ

«Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացն արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ մասում՝ Կիրանցի հատվածում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում, Երեւանում ակցիաներ են կազմակերպվում: Տավուշցիներն ասում են՝ դեմ ենք միակողմանի զիջումներին, դրանք անվտանգային լուրջ խնդիրներ են ստեղծում, պահանջում են սահմանազատումն իրականացնել սահմանի ողջ երկայնքով` փաթեթային։ Մարզերում բողոքի ակցիաներ իրականացնողներն էլ իրենց […]

Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել․Հրապարակ

ՀՀ տարբեր մարզերում հաջակցություն տավուշցիների ծավալվող պայքարից եւ ակցիաներից, մեր տեղեկություններով, իշխանություններն այնքան մտահոգ են, որ հրահանգել են մարզպետներին՝ փողոցները փակող ցուցարարների դեմ «կոնտր-մասսովկաներ» դուրս բերել, որոնք կհայհոյեն ցուցարարներին, ամոթանք կտան պատգամավորներին, ձեռքի հետ էլ կգովերգեն իշխանություններին ու կփորձեն ցույց տալ, որ իրականում մի փոքր խմբակ է ճանապարհ փակում, իսկ ազգաբնակչության հիմնական մասը կողմնակից է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի