Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Ապրիլի 27-ին և 28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 26-28, գիշերը` 11-13 աստիճան տաքություն։
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի եռակի չեմպիոն, համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալակիր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությունը։ Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։ Ներկա են եղել նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, Կարեն Ասրյանի ընտանիքի անդամները, Հայաստանի շախմատի հավաքականի անդամները: Մրցաշարի առաջին խաղափուլը կմեկնարկի […]
20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ առաջադեմ մարդկության աչքի առջև, քաղաքակիրթ պետությունների անտարբերության, լռության և անգործության պայմաններում: Բռնի տեղահանվեց, հայրենազրկման, զանգվածային կոտորածների ենթարկվեց մեկուկես միլիոն հայ, ոչնչացվեց հազարամյակներով ստեղծված հայկական ժառանգության զգալի մասը: Թուրքիան, չնայած ակնհայտ բազմաթիվ փաստերին, ականատեսների վկայություններին, մինչ այժմ ժխտում է ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած այդ […]
Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երեւում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում: Փոխարենը սրեր են ճոճում ֆեյսբուքյան իրենց էջերում, իշխանական լրատվամիջոցներում: Փաշինյանի հանձնարարությամբ հերթով-շարքով-կարգով արտահայտվում, որ «վճարեն» կերած հացի համար։ ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը վախեցրել է շատերին։ Մտածել են` […]