22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2024

Եղանակը կցրտի.

Հանրապետության տարածքում ապրիլի  8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ի ցերեկը, 10-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մինչև 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։ Երևանում […]

Իսրայելը սպասում է Իրանի հարձակմանը. /Տեսանյութ/

Իսրայելցի դիվանագետներն ամբողջ աշխարհում խոստովանում են, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Թել Ավիվի հարձակումից հետո  իրավիճակը շատ սարսափելի է, և իրենք չգիտեն, թե ինչով կավարտվի այս ամենը: Նշենք, որ Իսրյալելը բարձր զգոնություն է հայտարարել իր դեսպանատներում և վախենալով իրանական վրիժառու հարձակումներից փակել է 28 դիվանագիտական ​​ներկայացուցչություն: Մանրամասները՝ կից տեսանյութում:  

Նավը խորտակվել է, որի հետևանքով  94 ուղևոր խեղդվել է. /Տեսանյութ/

Առնվազն 94 մարդ է խեղդդվել Մոզամբիկի ափերում ձկնորսական նավի խորտակման հետևանքով: Նախնական տվյալներով՝ նավաբեկության պատճառը նավի գերծանրաբեռնվածությունն է եղել: Նավի վրա եղել է 130 մարդ։ Երկրում անսպասելիորեն բռնկված խոլերայից փախչող ուղևորները խուճապահար կերպով փորձել են ցամաք հասնել։ Պետքարտուղարը հայտնել է, որ զոհվածների թվում կան մի քանի երեխաներ: Փրկարարները հայտնաբերել են հինգ ողջ մնացածի, նրանցից երկուսը […]

Քաղաքապետի տանը 70 կգ կանեփ են հայտնաբերել. /Տեսանյութ/

Իշխանությունները մոտ 70 կգ կանեփ են հայտնաբերել Ավալոնի (Յոնի) քաղաքապետ Ջամիլահ Հաբսաուիի տանը՝ կիրակի օրը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի  շրջանակներում իրականացված խուզարկությունների ժամանակ: Կիրակի օրը Ավալոն քաղաքում սկսված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի  գործողությունները եղել են «մաքրման» գործողությունների մի մասը, որին մասնակցել են 75 ժանդարմներ: Նշվում է, որ  քաղաքապետի աշխատավայրում երկրորդ խուզարկությունն է իրականացվում: […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի