22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 18, 2023

Եղանակը կտրուկ կցրտի

Երևան քաղաքում`նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում`նոյեմբերի 17-ի ցերեկը, 19-ին, 21-ին առանձին շրջաններում, 20-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Առանձին հատվածներում կդիտվի նաև մառախուղ։ 18-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, […]

Էվակուացիա 1 ժամում

Իսրայելը էվակուացիայի համար Գազայի պաշարված Ալ-Շիֆա հիվանդանոցին տվել է ընդամենը 1 ժամ: Հազարավոր տեղահանված բնակիչներ և հիվանդներ, որոնցից շատերը գտնվում են ծանր վիճակում, չունեն շտապ օգնության մեքենաներ կամ տեղաշարժվելու համար անհրաժեշտ փոխադրամիջոցներ: Հիվանդանոցի բուժանձնակազմը հայտնում է, որ տարհանումն իրականացնելը պարզապես անհնար է , քանի որ օրեր շարունակ ռմբակոծված և պաշարված բժշկական հաստատությունը ծառայում է որպես […]

Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացածների վերադարձը. Միջազգային քրեական դատարան

Միջազգային քրեական դատարանը հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ժամանակավոր միջոցների վերաբերյալ իր որոշումը: Դատարանը որոշել է՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացածների վերադարձը։ Ապահովել, որ մարդիկ, որոնք մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում լքեն այն։ Ապահովել, որ այն անձինք, որոնք մնում են ԼՂ-ում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի […]

Ում ծայրագավառը կդառնանք: Հայաստանը նոր, լայնամասշտաբ պատերազմի վտանգի տակ է

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հրատապությունն ավելի օրակարգային էր դարձել 2015-ին՝ Սիրիա ռուսական զորքերի ներխուժումից հետո: Դրա մասին առաջինը արձանագրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ուղղած իր նամակում: Ռուսաստանն արդեն չէր կարող հանդուրժել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոն սիրիական կոնֆլիկտի եւ Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում: 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ բռնի փոփոխված եւ հաստատված նոր ստատուս քվոն մեր օգտին […]

Թուրքական զորքը եւս մեկ տարի կմնա օկուպացված Արցախում

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ ներկայացված հերթական նախագիծը: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) տարածքներում թուրքական զորակազմի ծառայության ժամկետի երկարաձգում ևս 1 տարով՝ սկսած 2023թ․ նոյեմբերի 17-ից: Էրդողանի կողմից ստորագրված փաստաթղթում հղում է արվում 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայատասնի միջև 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող Հայաստանի, Ադրբեջանի […]

«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն ելույթ է ունեցել նաև Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում (Զանգելան): Ուրարօղլուն մասնակցել է «Միջազգային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքները․ զարգացման քայլեր Զանգելանից» խորագրով կոնֆերանսի՝ «Տարանցիկ միջանցքների ձևավորումը․ Օգտվել Եվրասիայի ներուժից» պանելային քննարկմանը: Հերթական անգամ թուրք նախարարը նշել է, որ Ադրբեջանի հետ միասին աշխատանքներ են տանում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: Այս մասին […]

Իշխանությունը չի թաքցնում: Նոր խոչընդոտներ արցախցիների համար. Հրապարակ

Հայաստան բռնի տեղահանված արցախցիները լուրջ դժվարություններ ունեն աշխատանքի տեղավորվելու հարցում։ Նրանց առաջ բազում խոչընդոտներ են ստեղծում։ Երեկ մեզ ահազանգում էին, որ ՀՀ պետական գերատեսչություններում կամ դրանց ենթակայությամբ գործող հիմնարկներում աշխատանքի ընդունվելու համար քաղաքական թեստեր են անցնում։ Դիմումատուների ոչ այնքան մասնագիտական կարողություններով են հետաքրքրվում, որքան քաղաքական կողմնորոշումներով, դիցուք, հարցնում են՝ ինչո՞վ եք զբաղվել, ի՞նչ քաղաքական հայացքներ […]

Իշխանությունները նախատեսում են նոր աղմկահարույց ձերբակալություններ. Փաստ

«Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին ՀՀ-ում բացահայտ քաղաքական ուղղվածություն ունեցող քրեական գործերի, կալանավորվածների թիվը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Ավելին, իրավաբանների համոզմամբ, քաղաքական նպատակներով իրավական գործիքակազմի կիրառումը հասել է, քպականների սիրելի բառապաշարով ասած, աննախադեպ չափերի: Միայն վերջին ամիսներին քաղբանտարկյալների ու, ընդհանրապես, քաղաքական հետապնդումների ենթարկվողների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ «Փաստ»-ի տեղեկություններով, մինչև տարեվերջ, առավելագույնը՝ Ամանորի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի