22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 8, 2023

Ժամանակն է այս և նմանատիպ «մտավորականներին» անվանել «ուստա»․ Արտակ Զաքարյանը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր է, ի՞նչ կասեին Հովհաննես Թումանյանը, Վահրամ Փափազյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Հովհաննես Շիրազը, Եղիշե Չարենցը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Վիլյամ Սարոյանը և մեր մյուս երևելիները, եթե կարդային այս խայտառակությունը: Երևի թե կասեին «էսքանից հետո ու՞մ տանձին է պետք քո բեմադրությունը»: […]

Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ թրքանման հայն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պանթուրքիզմից վտանգավոր մեկ էլ թրքանման հայն է։ Հայաստանի գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է ։ Թուրքիան է ժխտում հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան է 1992-ի մայիսին,1993-ի փետրվարին եւ 1993-ի հոկտեմբերին ուղիղ պատերազմով սպառնացել Հայաստանին ,որը չեզոքացվել է բացառապես ՌԴ-ի կոշտ արձագանքի շնորհիվ.1992-ի մայիսի 20-ին դա արեց մարշալ Շապոշնիկովը,1993-ի ձմռանը՝ […]

Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը` հայտնի 8 գյուղերը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը ձևակերպել է Հայաստանից ակնկալվող հերթական զիջումը` հայտնի 8 գյուղերը և սկսել է դրա ուղղությամբ ինտենսիվ աշխատել: Ընդ որում` Բաքուն հատկապես դրսում աշխատում է այն տրամաբանության մեջ, որ Հայաստանի իշխանությունն ինքն է հրապարակային խոսել դրանց ադրբեջանական պատկանելիության մասին: Սա շատ նման է այն […]

Ու՞մ է հաղթել Ալիևը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ու՞մ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում: Հայաստանի՞ն, որի ԶՈւ ստորաբաժանումների կեսից ավելին չեն մտցվել 44-օրյա պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների մեջ: որի թավշյա կառավարությունն միտումնավոր չի իրականացրել ռազմական դրությանը հարիր պատշաճ կառավարում և անհրաժեշտ գործողություններ: որի վարչապետն իր ստորագրությամբ ավելի շատ […]

Նոյեմբերի 9-ին ՀՀԿ երիտասարդական կառույցները նախաձեռնում են Երևան քաղաքում անցակցել երիտասարդական լուռ երթ․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի երիտասարդներ, Նոյեմբերի 9-ին լրանում է մեր հազարամյա Հայրենիքի մաս հանդիսացող Արցախի փաստացի հանձնման առաջին փուլի տարելիցը: Չարաբաստիկ 44-օրյա պատերազմը մեզանից ոչ միայն խլեց 5000-ից ավելի երիտասարդ կյանքեր, այլ նաև սկիզբ դրեց հայկական Արցախը թշնամուն հանձնելու գործընթացին: Ցավոք Հայաստանի իշխանություն հանդիսացող խմբավորումներն ամեն կերպ ցանկանում […]

Ուժայինները անելանելի վիճակում են. Ժողովուրդ

Ուժային կառույցները հայտնվել են անելանելի վիճակում Արցախում 44-օրյա պատերազմի առթիվ հարուցված, ինչպես նաեւ Արցախում բենզինի պայթյունի եւ այլ քրեական վարույթներով։ Բանն այն է, որ երբ հրապարակային անդրադառնում են այս դեպքերին, հակառակորդը միջազգային կառույցներում շահարկում է այն հարցը, թե ինչ գործ ունի Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած դեպքերի հետ, որ քննություն իրականացնի

Ով կփոխարինի Մաթեւոս Ասատրյանին. Հրապարակ

Նախօրեին կյանքից անժամանակ հեռացած ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի փոխարեն մանդատ կստանա ցուցակի հաջորդ համարը՝ Տիգրան Պարսիլյանը, ով 2018-ին նշանակվել էր Արարատի փոխմարզպետ՝ հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի տեղակալ, սակայն պաշտոնավարեց մեկ տարի եւ ազատվեց Սարգսյանի որոշմամբ, իսկ մամուլը գրեց, որ Պարսիլյանին Գարիկ Սարգսյանի կողմնակիցները ծեծել են` վերադասին հակառակվելու համար։ Գարիկ Սարգսյանն էլ չհերքեց միջադեպի մասին լուրերը՝ […]

Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամով շինություն է վերանորոգում. Հրապարակ

Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամ է հատկացրել Երեւանի կենտրոնում՝ Խանջյան փողոց 43 շենքի թիվ 17 հասցեում գտնվող շինության վերանորոգման համար։ Կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրին ծանոթանալով կարելի է ենթադրել, որ կապիտալ վերանորոգում է տեղի ունենում։ Տվյալ շինության մասին հայտնի է, որ այն նախկինում եղել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ապա 2022 թվականին՝ կառավարության որոշմամբ, ՊՆ-ից […]

Ակտիվ հեղափոխականը եկավ «ՎԱԶ 24»-ով, գնում է BMW 4 coupe-ով. Ժողովուրդ

Ժամանակի ակտիվ հեղափոխական Հայկ Նազարյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագրի» հավատարիմների շարքը: Նա հրապարակավ հայտնել է. «Բարի լույս հայ ժողովրդին: Որոշել եւ տեղեկացրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ ցանկանում եմ դուրս գալ կուսակցությունից, պատրաստվում եմ գրել դիմումս: Որոշումը պատկանում է անձամբ ինձ, ինձ համար մաքրությունն ու արդարությունը վեհ արժեք են: Եթե որոշ մարդկանց մոտ էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի