22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2022

Հյուրեր հյուսիսից. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին Ռուսաստանից քաղտեխնոլոգների, բլոգերների բավականին ներկայացուցչական խումբ է ժամանել Երևան։ Մեր ունեցած տեղեկություններով, նրանք Հայաստանի տեղեկատվական ոլորտում կոնկրետ առաքելություն ունեն իրականացնելու, ընդ որում՝ ոչ կարճաժամկետ։ Ըստ մեր աղբյուրների, ՌԴ-ից ժամանած հատուկ մասնագետները, որոնք բարձր մակարդակի պրոֆեսիոնալներ են, պատրաստվում են առաջիկայում լուրջ ներգրավվածություն ունենալ հայաստանյան տեղեկատվական դաշտում մոնիթորինգի ու թրեյնինգների առումով։ Մեր […]

Փաշինյանը մտադիր է նախարարի պորտֆելներ տալ ԼՀԿ-ին և «Հանրապետությանը». Ի՞նչ կստանան Մարուքյանն ու Սարգսյանը. «Իրավունք»

Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, աշնանը կառավարությունում լուրջ փոփոխություններ են սպասվում: Նիկոլ Փաշինյանը մտադիր է նախարարական պորտֆելներ զիջել «Ելք» դաշինքի իր վաղեմի գործընկերներին՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչներին: Սակայն, իրականում սա ոչ թե բարի կամքի դրսեւորում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ ճիշտ հակառակը՝ նա փորձում է կամաց-կամաց մի շարք ոլորտների պատասխանատվություն, այսպես ասած, գցել իր […]

Ինչու Կոմբինատից ստացված նվերով Կառավարությունը չի մարում անապահովների վարկերը․ «Ժողովուրդ»

Տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մուրադյանը մի ուշագրավ փաստ է հրապարակել՝ «Ի՞նչ է կատարվում ԶՊՄԿ (զարթնե՜ք Լաո եւ Պողոս եղբայրներ) շուրջ» խորագրով: Նա ներկայացրել է ԶՊՄԿ եւ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ միջեւ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրից քաղվածք եւ հայտնել. «Այս առքուվաճառքի մասին, չգիտես՝ ինչու, հանրությանը ավետեցին 2021թ հոկտեմբերի 1-ին այն դեպքում, երբ կնքվել էր 2021թ հունիսի 16-ին։ Փատաթղթում, մասնավորապես, […]

Աստված ձեզ ավելին է վերադարձնելու

Երևանը միայն աղմուկի, բարձրահարկ շենքերի, անդադար անցող-դարձող մարդկանց ու մեքենաների քաղաք չէ։ Այն նաև ստեղծագործ, հայրենասեր, մշակութաստեղծ հայորդիների մայրաքաղաք է: Երևանի ամենահեռավոր, թաքնված անկյուններում ստեղծագործում, արարում են արվեստի մարդիկ։ Այս անգամ, սիրելի՛ ընթերցող, զրուցել ենք մասնագիտությամբ կավագործ  Ջիվան Հունանյանի հետ «Արտ Կերամիկը» (ART CERAMIC) 2011 թվականին հիմնել են Ջիվանն ու իր կինը՝ Հռիփսիմեն։ Այս պահին […]

Ավինյանը թիմ է հավաքել ու պայքարում է վարչության նախագահ դառնալու համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք վարչության ընտրությանը եւ կուսակցության համագումարին ընդառաջ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում կրքերը չեն հանդարտվում: Մասնավորապես, շատ ՔՊ-ականների դուր չի գալիս ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պահվածքը: Բանն այն է, որ վերջինս հավակնում է դառնալ ՔՊ վարչության նախագահ, քանի որ չեն կարող նախագահ լինել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ ներկայիս նախագահ […]

Տնտեսական ցնցումներ հեղափոխությունից հետո. Փաշինյանը խաբել է. մաս 79. «Ժողովուրդ»

Վարչապետ ընտրվելու 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում ելույթ ունենալիս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, թե հեղափոխությունից հետո տնտեսական ցնցումներ չեն եղել: «Մեր հեղափոխությունը բացառիկ է նաեւ այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետեւեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ: Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն […]

«Որոշակի հատվածներ ես ինքս տեսել եմ». Տիգրան Աբրահամյանը՝ Հադրութի անտառից Շուշի ապօրինի կառուցված ճանապարհի մասին, որից օգտվել են ադրբեջանցիները․ aravot.am

Սոցցանցերում Հադրութի հետ կապված ասեկոսեներ են տարածվում, թե արցախյան առաջին պատերազմից հետո ինչպես են «կեղեքվել» հադրութցիները ու ինչ «ապօրինի բիզնեսներ» են այնտեղ գործել: aravot.am–ը գրում է, որ ըստ այդ գրառման, Հադրութում վերջին 30 տարում որեւէ մանկապարտեզ, խաղահրապարակ չի կառուցվել, իսկ 2020թ.-ին, երբ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ փորձել են կառուցել խաղահրապարակ, պարզվել է, որ Հադրութում […]

«Խիստ մտահոգիչ է ուժային կառույցներում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատել թույլ տալու նախաձեռնությունը»

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ մտահոգիչ է ուժային կառույցներում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների աշխատել թույլ տալու նախաձեռնությունը։   Նախ՝ կրոնական կազմակերպությունների ճնշող մեծամասնությունն օտար պետություններից կառավարվող կառույցներ են, իսկ դրանց անդամներն էլ տրամաբանորեն հաշվետու են լինելու օտարներին։ Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ուժային կամ անվտանգային կառույցի ներկայացուցիչն ուղղորդվի կամ կառավարվի «դրսից»։   Դա թուլացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀուլիսիՍեպտեմբերի