22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2022

Պապիկյանը կմեկնի Կապան. այնտեղ թեժ է. «Հրապարակ»

Վաղը՝ հուլիսի 10-ին, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կմեկնի Սյունիքի մարզ՝ մարզկենտրոն Կապան։ Պապիկյանի այցը պայմանավորված է ոչ թե սահմանային լարումով, որին կրկին ականատես ենք լինում վերջին օրերին, այլ ներկուսակցական հարցերով։ Շաբաթ օրը Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհուրդ են ընտրելու։ Ավելի վաղ գրել էինք, որ Կապանում թեժ մրցակցություն է սպասվում, Պապիկյանը, ինչպես նաեւ վարչության մի շարք […]

Հազար քայլ հետ, մեկ քայլ առաջ. թոզ փչելու «արվեստը». «Փաստ»

Եթե իր պաշտոնավարման սկզբում Նիկոլ Փաշինյանը հիմնականում ուղիղ եթերներով էր երկիրը կառավարում և փորձում ցույց տալ, թե երկրում դրական փոփոխություններ են տեղի ունենում, ապա հիմա ուղիղ եթերներին որոշ չափով փոխարինում են կառավարության նիստերը, որոնց ընթացքում ևս ցուցադրականության պակաս չկա։ Եվ կարծես արդեն օրինաչափություն է դարձել, որ ամեն շաբաթ կառավարության նիստում հայտարարություններ են հնչում նոր «սենսացիաների» […]

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 8-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւլիարժեք վերահսկողության ներքո։

Բաց նամակ Երևանի քաղաքապետարանի վարչակազմին

Ես, որպես ՀՀ հարկատու քաղաքացի, չլինելով որևէ քաղաքական ուժի հետևորդ, համարում եմ, որ իմ և իմ ընտանիքի տված հարկերը չեն ծառայում իրենց նպատակին, վատնվում են ոչ խելամիտ, և հետևողական կոպտորեն խախտվում են իմ սահմանադրական իրավունքները: Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 3)՝ խստորեն պահանջում եմ առաջնահերթ ապահովել քաղաքային և մարզային տրանսպորտի արժանապատիվ համակարգ և […]

Ելփինի մոտ ադրբեջանցիները դիրքավորվել էին Արտակ Դավթյանի հրամանատարության ժամանակ․ դրանից մի քանի օր անց Փաշինյանը նրան նշանակել է ԳՇ պետ. Էդիկ Բաղդասարյան

Այն հատվածում, որտեղից կրակել են Ելփին գյուղի ուղղությամբ, ադրբեջանցիները դիրքավորվել են 2018 թվականի մայիսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը։ «Այդտեղ այն ժամանակ մեր կորպուսի հրամանատարը Արտակ Դավթյանն էր: Ադրբեջանցիները չեզոք գոտում իրենց դիրքերն առաջ էին բերել, եւ հսկայական տարածք անցել է նրանց վերահսկողության տակ։ Իսկ միջպետական ճանապարհի Արենի-Ելփին գյուղերի հատվածն հայտնվել […]

Մինչ Բրյուսելում ՀՀ-ի գլուխն են շոյում, Եվրահանձնաժողովը պատրաստվում է էներգետիկ համաձայնագիր ստորագրել ամենաարյունարբու ռեժիմի հետ. «Մելիք-Ադամյան 2»

«Մինչ Բրյուսելում Հայաստանի գլուխն են շոյում «ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման» համար, Եվրահանձնաժողովը պատրաստվում է նոր էներգետիկ համաձայնագիր ստորագրել Եվրոպայի խորհրդի տարածքում ամենաարյունարբու և կոռումպացված ռեժիմի հետ»,- այս մասին գրում է Մելիք-Ադամյան 2 տելեգրամյան ալիքը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ հուլիսի 18-ին Եվրամիությունը պատրաստվում է ստորագրել «շատ կարևոր էներգետիկ հուշագիր Ադրբեջանի հետ», ինչի մասին Utilitalia-ի վեհաժողովում ասել […]

Մասիսի քաղաքապետի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։ «Ծանր հանցանքի մեջ «մեղադրվող» շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող մեր վստահորդը՝ Գոռ Համբարձումյանը, դատարանի որոշմամբ հենց նոր ազատ արձակվեց», – գրել է փաստաբանը՝ հրապարակելով լուսանկար։ Նված քրեական […]

Տիգրան Ավինյանը խոստանում է անդրադառնալ իր՝ քաղաքապետ դառնալու մասին լուրերին

ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.   «Ինձ անհասկանալի պատճառներով մի շարք անձինք ու ԶԼՄ-ներ ինտենսիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին։ Եվ այդ համատեքստում չհայտարարված «պատերազմի» են դուրս եկել` առիթ-անառիթ գրեթե ամենօրյա ռեժիմով հորինվածքներ և մանիպուլյացիաներ հյուսելով ու տարածելով։   Քաղաքական ավելի ակտիվ շրջանում մտադիր […]

Freedom House-ը Փաշինյանին կոչ է արել «թափանցիկ» ասուլիսներով հանդես գալ

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է անում լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում՝ բաց և «թափանցիկ» ասուլիսների միջոցով, ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար: Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում:           

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված