Փաշինյանից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին. Ժուռնալիստների միությունը դատապարտում է լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերը
Այսօր առավոտվանից մեկնարկած ընդդիմության բողոքի, անհնազանդության խաղաղ ակցիաների շրջանակներում իրավապահ մարմինների, ուժային կառույցների ներկայացուցիչներն անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են իրադարձությունները լուսաբանող բազմաթիվ լրագրողների և օպերատորների գործունեությունը՝ կոպտորեն խախտելով նրանց իրավունքները։ Այդ մասին ասված է Հայաստանի Ժուռնալիստների միության հայտարարության մեջ։ Այդ գործողություններին մասնակցում են՝ ինչպես սովորական, այնպես էլ՝ հատուկ նշանակության ջոկատի ոստիկանական ծառայողներ: Ակցիայի […]