24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2022

«Մեր վերջնական հաղթանակին մնացել է շատ կարճ ժամանակ»․ Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան մեր արժանապատիվ քաղաքացիները պարալիզացրել են ողջ Երևանը: Խաղաղ անհնազադության ակցիաների շրջանակներում փակվել են ավելի քան 50 փողոցներ:   Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվել է անհամաչափ ուժ, կան մոտ 400 բերման ենթարկվածներ: Բայց դրանից մենք ավելի ուժեղ ենք, ավելի վճռական և ավելի վստահ, որ մեր վերջնական […]

Ոստիկաններն առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին. Գեղամ Մանուկյան

Կարմիր ու սև բերետավորները հերթական անգամ «բռնաբարեցին» ՀՀ օրենքները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ «Առևանգեցին պատգամավոր Թադևոս Ավետիսյանին, հակառակ նրան, որ զգուշացնում էի՝ իրավունք չունեն։ Պատգամավորին մտցրեցին ոստիկանական մեքենան և առևանգեցին՝ որևէ հիմնավորում չտալով դրա համար», – ասաց Գեղամ Մանուկյանը։  

«Ապրեն բոլոր նրանք, ովքեր գիտակցում են, որ Հայաստանը պարտավոր է հրաժարվել Նիկոլից ու իր խունտայից»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցան Արցախի ու Հայաստանի շարունակական կործանման դեմ սկսված խաղաղ անհնազանդության հերթական ակցիաները: Ակցիայի երթն ընթացել է բացառապես հետիոտների համար նախատեսված մայթերով՝ բացառությամբ մի հատվածի:   Ընթացքում, ակցիայի մասնակիցների կողմից, որպես իշխանությունների ազգակործան քաղաքականության դեմ բողոքի նշան, ոջամիտ ժամկետով փակվել են փողոցների երթևեկելի հատվածները, […]

Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը գրում է. «Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք:   Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան – Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում […]

«Նրանք, ովքեր ասում էին՝ ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆոյսբուքյան էջում գրել է. «Փաշինյանի քմահաճույքների շրջանակներում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել։ Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք»։ Նրանք, ովքեր ասում էին՝ ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու»։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԱպրիլիՀունիսի