23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2021

Հայկ Մարությանը սիրտը բացել է ընդդիմադիր հարեւանի մոտ. Հրապարակ

Նախօրեին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հրապարակային մեծախոսության զոհը դարձավ։ Շրջելով Երեւանի փողոցներում՝ նա ամոթանք էր տալիս տնտեսվարողներին եւ ասում, որ տարիներ առաջ ընդունված որոշմամբ՝ տնտեսվարողները պետք է իրենց տարածքներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնեն։ Ի պատասխան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, որը նաեւ Մարությանի հարեւանն է, նկարել էր դեպի իրենց շենք տանող սառցակալված ճանապարհը՝ ամոթանք տալով […]

Կառավարությունը փոշիացրել է 300 մլն ԱՄՆ դոլար․ 168 Ժամ

Երևանի պետական համալսարանի Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն ահազանգում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում պետության արտաքին պարտքի բաղադրիչներից միայն Կառավարության պարտքն ավելացել է 650 միլիարդ դրամով, իսկ իշխանափոխությունից մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ 915 միլիարդ դրամով։ Այս թվերը հիշելը շատ կարևոր է, որովհետև ժամանակին ներկա իշխանությունները քննադատում էին նախկիններին արտաքին պարտքն ավելացնելու համար, […]

ԱԱԾ-ն փորձում է իրականությունն ակնհայտ խեղաթյուրել․ Դավիթ Գալստյան

Նախօրեին զենքի մատակարարումների գործով ձերբակալված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) հայտարարություն է տարածել: Ստորեւ ներկայացնում ենք այն. Սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղսագրվում է ծանր հանցագործություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել […]

Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող ազատ է արձակվել

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայող՝ ձերբակալված ՀՀ ԱԱԾ-ի կողմից, ազատ է արձակվել: ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանցիները ձերբակալվել էին 2021 թվականի հունվարի 30-ին, Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում: ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել արցախցիների վերադարձն իրենց բնակավայրեր և տրամադրել հումանիտար օգնություն: […]

Համոզված են՝ փորձում են ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը. Փաստ

Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։ Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ […]

Ապագայի հանդեպ տոտալ անվստահություն: Մեծ արտագաղթ. Փաստ

Հայաստանյան ներքաղաքական դաշտը վերափոխման փուլում է։ Չնայած իշխանությունները սոցցանցերում և մեդիա հարթակում փորձում են տպավորություն ստեղծել, թե իրենք դեռևս շարունակում են վայելել ժողովրդի մեծամասնության վստահությունը, սակայն իրականությունը հեռու է այս պատկերից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրային տրամադրությունների շրջադարձային փոփոխություն է նկատվում։ Այս իրողությամբ է նաև պայմանավորված, որ ժողովրդի վստահությանն արժանանալու համար ձևավորվում են քաղաքական նոր […]

Զենքի մատակարարման սկանդալային գործը հեռուն է գնում. նոր անուններ կլինեն Ժողովուրդ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանին զենք մատակարարող «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանին՝ «Պատրոն Դավոյին» առնչվող քրեական գործից: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը զենքի առուվաճառքի կոռուպցիոն գործարք է բացահայտել Պաշտպանության նախարարությունում։ Խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել «Պատրոն Դավոն», որը նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր։ Նկատենք, որ այս քրեական գործը […]

Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի: Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է, որ Փաշինյանը կոչումներն ու պարգևներն օգտագործել է զինվորականների հավատարմությունը գնելու համար։ «Ամեն անգամ, երբ գյուղ ու շրջան էինք հանձնում, «բուծվում» էին նոր գեներալներ։ Ամեն տապալված օպերացիայից հետո նոր «հերոսներ» էին հայտնվում»,-նշում է նախկին դեսպանը։ Գրառման վերջում Մինասյանը գրում է, որ Փաշինյանն ու Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված