25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2021

«Այս հարուցված քրեական գործն իր մեջ ունի զրո տրամաբանություն» Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց /տեսանյութ/

«Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բերքարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքն ունի 0 տրամաբանություն: Բեքարյանն ասաց, որ իրեն ձերբակալել են բացառապես VPN համակարգից օգտվելու համար, իսկ մասնագիտական կարիքներից ելնելով այդ համակարգից օգտվում է տարիներ շարունակ՝ ադրբեջանական լրատվական ռեսուրսների հասանելիության համար, քանի որ դրանցից շատերը արգելափակված են հայկական IP-ների համար: Բեքարյանի համոզմամբ՝ իր դեմ քաղաքական հետապնդում է […]

Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունը արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում

Երկու ամսից ավելի է Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա  օգնությունը արգելափակվել է Երեւանի պահեստներից մեկում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել: Տարածված հայտարարությունում ասվում է. «Պատերազմի հենց սկզբից, ինչպես շատ այլ հայկական միություններ եւ հենց Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այնպես էլ Շարժումը պատասխանատվություն եւ միասնականություն է ցուցաբերել Արցախի եւ հայ ժողովրդի […]

25 մլն դրամի ծախս՝ բուկլետներ և ջրի շիշ ցուցադրելու համար

Mediaport տելեգրամյան ալիքը գրում է. Հայաստանն Աբու-Դաբիում փետրվարի 21-25-ը միասնական տաղավարով մասնակցում է «IDEX 2021» ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին․ Սա աշխարհի ամենահեղինակավոր ցուցահանդեսն է ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառում, որտեղ ներկայանում են մոլորակի մասշտաբով առաջատար կոռպոռացիաներն ու երկրները։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները հերթական միջազգային հարթակն օգտագործում են մեր պետությունը խայտառակելու և միջազգային վարկը գետնին հավասարեցնելու համար։ […]

Կարեն Բեքարյանը ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, մերժեց քաղաքագետ, «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, ասաց Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ Դատարանը, միևնույն ժամանակ, ոչ իրավաչափ ճանաչեց Բեքարյանի ձերբակալությունը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։ Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել […]

Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չեն տեսնում

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը РИА Новости- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրում ռուսական երկրորդ ռազմաբազայի տեղակայման անհրաժեշտություն չի տեսնում: «Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում ՌԴ Զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չկա, եւ այս պահին մեր պետությունների միջեւ գոյություն ունեցող նորմատիվ իրավական հիմքը կանոնակարգում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը », […]

Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը․ Սուրեն Սարգսյան

Արտաքին քաղաքականության ոչ ադեկվատութան հերթական օրինակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «2019թ. սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 2 որոշում կայացրեց: Ստեղծել դեսպանություններ Իսրայելում և Եթովպիայում: Ի սզկբանե անհասկանալի էր Եթովպիայում դեսպանություն ստեղծելու անհրաժեշտությունը: Երկկողմ օրակարգ չկար, դրա համար էլ հիմնավորեցին, որ դեսպանությունը բացում են Աֆրիկյան երկրների հետ աշխատելու […]

««Լուսավոր Հայաստանի» պարգեւավճարներն ու հնարավոր ապագա ձայները․․․»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Լուսավոր Հայաստանի» պարգեւավճարներն ու հնարավոր ապագա ձայները․․․ Կուսակցական մտածողությունն իր մեջ անբարոյականության մեծ չափաբաժին է պարունակում եւ դա ոչ միայն Լուսավոր Հայաստանին է վերաբերվում։ Սակայն հիմա, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԼՀԿ-ն կարմիր գծի առջեւ է հայտնվել։ Եթե սահմանադրական դատարան դիմելուն չմիանալն, պարգեւավճարներից չհրաժարվելն ու ՔՊ-ի հետ ակնհայտ կոլոբորոցիանիզմի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
ՀունվարիՄարտի