08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2019

Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ ՝ Արցախը դեռ ճանաչող չկա. Էդմոն Մարուքյան

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը բավականին մտահոգիչ է, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Այն ոչ առաջին հայտարարությունն է, որը մտահոգիչ է, ոչ էլ, կարծում եմ, վերջինն է լինելու: Ամենամտահոգիչ ձևակերպումը հայտարարությունում այն է, որ ասվում է՝ «Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի ապագա որոշակիացում իրավաբանորեն պատադիր կամքի արտահայտման միջոցով», սա ըստ էության, հակասում է հայկական կողմի […]

Մի՞թե կարելի է. կրթության ազգային ինստիտուտի «հպարտ» քաղաքացիների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Ըստ ԿԳՆ պաշտոնական տեղեկատվության (edu.am –ում տեղակայված հայտարարություն) ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը լուծարվելու է և փոխարենը ստեղծվելու է հիմնադրամ:  Կրթության ազգային ինստիտուտը կրթության համակարգի առաջնային կառույցներից է և դժվար է պատկերացնել հանրակրթության իրականացումը առանց այս կառույցի: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը կրթության ոլորտում ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող կառույց է, քանի որ այն ապահովում է […]

ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խախտվել է Սահմանադրությունը. Էդմոն Մարուքյան

Նորընտիր ազգային ժողովն առաջին աշխատանքային քառօրյայի ժամանակ խախտել է Սահմանադրությունը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ Սահմանադրությունը նախ խախտվել է կառավարության ձևավորման ժամանակ, երբ ՀՀ նախագահին հնգօրյա ժամկետում չեն ներկայացրել 18 նախարարները, այլ ներկայացվել է 12 նախարար, իսկ նախորդ շաբաթ էլ եղել է երկրորդ խախտումը՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:   […]

150-ից 300 ընտանիք կդառնա գործազուրկ. բողոքի ակցիա կառավարության դիմաց /տեսանյութ/

Կառավարության դիմաց աշխատանքային շաբաթը մեկնարկեց բողոքի ակցիաներով: Տնտեսվարողները բողոքում են պետտուրքի բարձրացումներից: Գործադիրի շենքի մոտ են հավաքվել տարադրամի փոխանակման կետերի ներկայացուցիչները, ընդդեմ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի բարձրացման բողոքող քաղաքացիները, ովքեր վրդովված են կառավարության նմանօրինակ քայլերից: Քաղաքացիները նշում են, թե հեղափոխական կառավարությունը հայտարարում է, որ զարկ է տալու փոքր եւ միջին բիզնեսին, սակայն անում է ճիշտ […]

Հայաստանի հպարտ քաղաքացիները շարունակում են շախմատի ձիու նման կզել լեցուն «գազելներում»

Երևանում տաքսիները գրավել են ավտոբուսների համար նախատեսված կանգառները, ավտոբուսներն ստիպված են երթևեկելի գոտում կանգնել, որպեսզի ուղևորներ վերցնեն: Երկու օր առաջ «Շրջանային»՝ բժշկական համալսարանի առաջ, մի կին դիտողություն արեց տաքսիստին, թե ինչո՞ւ է զբաղեցնում ավտոբուսի կանգառի տարածքը, վերջինս գռեհիկ ասաց՝ լավ եմ անում, էս ժողովրդին հասնում է: Երեկոյան ժամերին շատ երթուղայիններ անհետանում են, ստիպված ես լինում […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան. Իվետա Տոնոյան /տեսանյութ/

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը, այսինքն՝ վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցի մեջ շատ մտահոգիչ կետեր կան, մասնավորապես՝ այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում: Եվ միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը, արդեն իսկ շատ բանի մասին է […]

Հեռուստառադիոյի տնօրենների մրցո՞ւյթ, թե՝ ֆարս /տեսանյութ/

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը տեսաուղերձով անդրադառնում է հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահի և հանրային ռադիոյի գլխավոր տնօրենի թափուր տեղերի համար հայտարարված մրցույթին։   Վերլուծելով մրցութային հանձնաժողովների ձևավորման սկզբունքները՝ քաղաքական գործիչը համարում է, որ մրցույթի անվան տակ տեղի է ունենում ֆարս։ Կարևորելով այս երկու կառույցների դերը հանրային կարծիք ձևավորելու գործում, նախկին […]

«Իմ քայլ»-ի պատգամավորը գնաճ է արձանագրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 19 ապրանքատեսակի գնի փոփոխությունները վերջին մեկ տարում։ Նա գրել է․ «Հարգելիներս, Ձեզ եմ ներկայացնում մոնիտորինգային թարմ տվյալներ՝ 19 ապրանքների մասով։ Համադրված են 2018թ հունվարի գները՝ 2019թ փետրվարի նկատմամբ։ Ինչպես տեսնում ենք, եթե նշված ապրանքային հավաքածուն օգտագործեիք միատեսակ չափաքանակներով, ապա 2018թ հունվարին 19 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի