Արցախի վրա կախված է աբխազականացման վտանգը. Սեֆիլյան
Արցախին Հայաստանի մարզի կարգավիճակ տալու մասին որոշումը պետք է վերապահել նախագահական ընտրություններից հետո ձեւավորվելիք Արցախի նոր իշխանություններին։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը: Նա վստահ է, որ Հայաստանի հետ միավորվելու գաղափարը արցախցիների «սրտով» է, իսկ իրավական ճանապարհները, Սեֆիլյանի խոսքով, բազմաթիվ են. «Կարող է լինել հանրաքվեի […]