05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 30, 2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը, տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։ Գուտերեշը ողջունել է երկրների ղեկավարների կողմից արված շեշտադրումները, որոնք ուղղված են խաղաղությանը նպաստող պայմանների ստեղծմանն ու հետագա հաջող բանակցությունների համար քայլերի իրականացմանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է նաև […]

Ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Հանրապետության տարածքում` մարտի 30-31-ը, ապրիլի 1-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային […]

Մինչև չվերանայեք թատրոնի կառավարման թերի մեխանիզմը, խնդիրները անընդհատ են լինելու. Ս. Շահվերդյանը՝ Կ. Օրբելյանի պաշտոնից ազատման մասին

Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից, և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Այս մասին հայտնում ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը: «Թվում է, թե Կոնստանտին Օրբելյանը պետք է ուրախ լիներ, […]

Հայաստանն ընդլայնում է իր մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում. Դավիթ Տոնոյանը՝ Նյու Յորքում

Հայաստանն ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի կողմից արտոնված խաղաղապահ առաքելություններում: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ում անցնող խաղաղապահների համաժողովին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Այսօր Հայաստանի խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող առաքելություններում»,-ասել է Տոնոյանը՝ հավելելով, որ Հայաստանը մտադիր է նաեւ իր տարածքում խաղաղապահների վերապատրաստման միջազգային կենտրոն […]

Քրիստոսի սերը թվաբանությամբ կամ մարդկային տրամաբանութմաբ բացատրել հնարավոր չէ

«Ձեզ ինչպե՞ս է թվում. եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը լերան վրա չի՞ թողնի ու գնա որոնելու մոլորվածին» (Մատ. 18:12-14) Կորած ոչխարի առակը երբեմն մտածել է տալիս՝ ճի՞շտ է արդյոք 99-ին վտանգել մեկ կորած ոչխարի համար։ Գուցե ավելի ճիշտ է մեկին զոհե՞լ, մյուսների փրկության համար։ Պարզապես շատ կարևոր է […]

Մահացել է Ռուբեն Թովմասյանը

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել  է  ազգային-քաղաքական գործիչ, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը:  Ռուբեն Թովմասյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 2-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Henaran.am-ի անձնակազմը ցավակցում է Ռուբեն Թովմասյանի հարազատներին:

Ջրի վրա նստած հրեշը. Ահա թե ում մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի ոռոգման համակարգի պաշտոնյաներին՝ նշել էր, թե նրանք օլիգարխներ են, եւ պետությունը գնալու է նրանց հետեւից: Ջրային համակարգի օլիգարխիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը Էջմիածին ՋՕԸ ղեկավար Սուրեն Սեդրակյանն է: Վերջինս սեփականաշնորհել է էջմիածնի կենտրոնում գտնվող ՋՕԸ գրասենյակը՝ այն վերածելով առանձնատան: Էջմիածնի Հարկային տեսչության շենքը եւս սեփականաշնորհվել է Սեդրակյանի […]

Իշխա­նությունը հրահանգավորում է, որ «ճիշտ» քվեարկեն ԵՊՀ ռեկտորի պաշտոնանկության հարցին. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստը, հիշեցնենք, չքննարկեց Արամ Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, քանի որ հնարավոր չեղավ հաստատել օրակարգը․  «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը չքվեարկեցին օրակարգի օգտին: Հայտնի է, որ այս օրերին իշխանությունը ճնշումներ է գործադրում, որ հաջորդ նիստում «ճիշտ» քվեարկեն։ Բայց մի կարեւոր նրբություն կա՝ օրակարգը հաստատվում է բաց քվեարկությամբ, […]

Հափշտակություն կատարած անձը պաշտոն է ստացել ԲԷՑ-ում․ Փաստ

«Փաստ» թերթը  գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ուշագրավ նշանակում է արվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: Պետական այս կազմակեր­պության Արևմտյան (Գյումրի) մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Ար­սեն Գաբրիելյանը: Այս անուն-ազգանունը գուցե շատերին ոչինչ չասի, սակայն պարզվում է, որ նա բավականին «հայտնի» է եղել մոտ 3 տարի առաջ: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով 2016թ. փետրվարի 29-ին նա ձերբակալվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի