Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խնդալ չլինի, բայց մարտի 20-ին իմ հեծանիվն էլ են գողացել»: Սմբատ Գոգյանն արձագանքել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը՝ հեծանիվի գողության մասին: Պարոն Պետրոսյանն արդեն այսօր իր հեծանիվի գողության մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. Ժողովուրդ ջան, պարզվում ա՝ իմ հեծանիվը (ի դեպ, […]
«Սասնա ծռեր» խմբավորումը, ինքնահաստատման հերթական անհաջող փորձի ճանապարհին, սեփական հեղինակության բացակայության համար շարունակում է փնտրել մեղավորներ՝ տարածելով ապատեղեկատվություն: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի շուրջ 100 բնակիչների ստորագրությամբ տարածած հայտարարության մեջ: Բնակիչներին խիստ զայրացրել է ծռերի երեկ տարածած այն հայտարարությունը, թե իբր խոչընդոտվել է իրենց հանդիպումը համայնքի բնակչության հետ: «Խմբավորումն ինչպես համացանցով, […]
“Հանրապետական կուսակցություն գալիս են տալու նվիրումը,գիտելիքներն ու եթե պետք է ‘ առողջությունը”. Աշոտ Նավասարդյան Այսօր’ մարտի 28-ին, Հանրապետական կուսակցության հիմնադիր,անկախության նվիրյալ,Անկախության բանակի հրամանատար,Ազգային պետության ջատագով Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 69-ը տարեկան։ Աստված հոգիդ լուսավորի, հիրավի Մեծ Հայ։
Մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առել ամեն ինչ, և մենք կանք նրա համար. և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով ստեղծվեց ամեն ինչ, մենք կանք նրա միջոցով: Բայց բոլորի մեջ այս գիտակցությունը չկա: Ոմանք դեռ մինչև հիմա խղճի հարց են ունենում, երբ ուտում են կուռքերին զոհված կերակուրներից, և […]
Մարտի 29-30-ը Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը մարտի 27-ի հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը հարց ուղղեց, թե երթևեկության կանոնների խախտման համար տուգանքը ե՞րբ է փոխվելու բալային համակարգի, ինչպես որ խոստացվել էր։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ամբիրոնի մոտ կառավարության անդամի հրավիրելուց առաջ պատգամավորից ճշտեց․ «Ձեր հարցն ուղղված էր առողջապահության նախարարի՞ն»։ Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նարեկ Մանթաշյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը Այլընտրանք հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»:
Նիկոլ Փաշինյանն ու Բորիս Ելցինը տրամագծորեն տարբեր մարդիկ են, բայց, այնուամենայնիվ, մի ընդհանրություն կարելի է գտնել․ Երկուսն էլ տնտեսությունից ոչինչ չեն հասկանում, երկուսն էլ իրենց շրջապատում են հաշվապահ-տնտեսագետներով, երկուսն էլ անհետևողականության ու համառ բնավորության պատճառով խորացնում են սոցիալական անհավասարությունը։ Պետք է խոստովանենք, որ Փաշինյանը իսկապես բարի ցանկություններ ունի, իսկ այդ ցանկությունների հիմքում ավելի զարգացած պետություն […]