22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 22, 2019

Սանկտ Պետերբուրգում 24-ամյա հայ է սպանվել աղջկան պաշտպաելու համար

Սանկտ Պետերբուրգում 24-ամյա հայ է սպանվել: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, հայաստանցի երիտասարդը սրճարանում վիճաբանության է բռնվել՝ պաշտպանելով մի աղջկա, ում վիրավորել են: Արդյունքում նա դանակի հարվածներ է ստացել: Տուժողը կարողացել է ինքնուրույն հասնել հիվանդանոց, սակայն մի քանի օր անց մահացել է: Հարուցվել է քրեական գործ: Վիճաբանության մյուս կողմի ներկայացուցիչները դեռ չեն հայտնաբերվել:    

Ենթադրենք՝ իշխանությունները բռնագանձեցին հարյուրավոր տներ, «դաչաներ», բիզնեսներ և այլն։ Հետո ի՞նչ է լինելու

Որքանով հասկանում ենք՝ երբ իշխանությունը խոսում է «մեղավորության կանխավարկածի», ունեցվածքի 70 տոկոսը հետ վերադարձնելու, «առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման» մասին, նկատի ունի նաև, որ բռնագանձվելու են Հյուսիսային պողոտայի տները, «դաչաները», հողատարածքները: Համենայն դեպս, այդ օրինակները պաշտոնապես բերվեցին։ Այսինքն՝ Հայաստանի միջազգային գործընկերների «ռեկոմենդացիաները» հենց սրա՞ մասին էին: Կարծես թե այդ «ռեկոմենդացիաները» վերաբերում էին փողերի լվացման, թրաֆիքինգի, […]

Որոշում է կայացվել Գագիկ Բեգլարյանի և Մհեր Սեդրակյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Այս մասին հայտնում է  «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Հատուկ քննչական ծառայությանը։ ՀՔԾ պատասխանում մասնավորապես նշվում է. «Գ. Բեգլարյանի և Մ. Սեդրակյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում նրանց վերագրվող արարքների վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք […]

Զարմացած եմ Դավիթ Սանասարյանի բռնած դիրքից, ձեռքերը լվաց ու հեռացավ. ուրցաձորցիները դատախազության մոտ են

Ուրցաձոր համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում դատախազության դիմաց։ «Համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն ապօրինաբար է վերընտրվել՝ շահագործելով գյուղացիներին։ Ուրցաձորցիները դեմ են նրա պաշտոնավարմանը», – լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա նշեց, թե դատախազության դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ խնդրելով ՀՀ գլխավոր դատախազությանն արդեն հարուցված երկու քրեական գործերն ուսումնասիրել և հասցնել ավարտին։  «Մենք […]

Նաիրի Հունանյանը՝ ԱԱԾ գործակա՞լ. թղթապանակ է անհետացե՞լ /տեսանյութ/

«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Այո՛, ես տեղեկություններ ունեմ, բայց ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ կհերքեմ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է, ինչպես հայտարարել է Վահան Շիրխանյանը: Ըստ նրա՝ գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունը. «Բոլոր հարցերով դիմեք նրանց: Երբ […]

Ինչո՞ւ է առողջապահության նախարարությունը թաքցնում. բժիշկներն ահազանգում են «Գարդասիլ-4»-ի կիրառման շուրջ

Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»  ՔՀԿ կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը նամակով դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին. Հարգելի՛ լիազոր մարմնի ներկայացուցիչներ, «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ» քաղաքացիական հասարակական կազմակերպությունների […]

Տեսնես ինչի՞ց ա

Տեսնես ինչի՞ց ա , որ Արևմտյան գրանտակերները հիմնականում չեն սիրում, ավելին՝ կատաղի պայքար են մղում հատկապես Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ… Բայց հասկանում եք չէ , որ եթե սորոսները պայքարում են էդ մարդկանց դեմ նշանակում ա , որ էդ մարդիկ պետական տղերք են և չեն բավարարում , չեն տեղավորվում սորոսների պատկերացումներում , իսկ ահա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի