Սա կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր աշխատատեղեր, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ. Հակոբ Արշակյան
Հաջորդ շաբաթ «Յութուբի» հայիֆիկացման հետ կապված աշխատանքային խումբ կստեղծվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը` նկատելով, որ հարյուրավոր մարդիկ հետաքրքրություն են հայտնել: «Հատ-հատ կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ բլոգերների, տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծենք օգտվել այդ ինֆորմացիոն հնարավորություններից»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ ինչպես […]