26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Քանի մարդ է մասնակցել ընտրությանը ժամը 14:00-ի դրությամբ

Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 636 05 ընտրող կամ ընտրողների 24,53 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592479 Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների. Թիվ 1 ընտրատարածք 48 618 Թիվ 2 ընտրատարածք 50 940 Թիվ […]

Նիկոլ Փաշինյանը մտահոգված է, նա դիմել է քաղաքացիներին /տեսանյութ/

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը մտահոգ է ընտրողների ցածր մասնակցությամբ։ Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակման միջոցով։ «Առնվազն ժամը 11։00–ին դրությամբ նախորդ` 2017թ.–ի խորհրդարանական ընտրությունների համեմատ ընտրողների մասնակցությունը բավականին ցածր է։ Սա, իհարկե, բացատրվում է նրանով, որ ինչպես 2017-ի, այնպես էլ դրան նախորդած ընտրությունների ժամանակ գազելները և […]

Նախկին ընտրություններին բնորոշ բոլոր ընտրախախտումներն առկա են այս ընտրություններում. Արփինե Հովհաննիսյան

Քվեարկել եմ հանուն ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի՝ գիտակցումով և խորը հավատով, որ չնայած տարբեր բաժանարար գծերին՝ ՀՀ-ն մեր բոլորի միասնական հայրենիքն է»,- այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ միասնական հայրենիքում առկա խնդիրներով պետք է բոլորը մտահոգված լինեն։ «Դրանց համար պատասխանատվություն նորից կրում ենք բոլորս։ […]

Ահազանգ. Տարոնիկում գյուղապետն ուղղորդում է քվեարկել ՔՊ-ի օգտին

Տարոնիկի 15/33 տեղամասում գյուղապետն ուղղորդում է «Իմ քայլի» թեկնածուին՝ Նարեկ Մկրտչյանին ընտրել: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան օգտատեր Արտուշ Այդինյանը: «Արդեն որերորդ դեպքն է, որ մի քանի հոգով քվեախցիկի հետևում են հայտնվում», – գրել է նա:  

Սե՛րժ, դու օրենքով պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող արտահերթ ընտրություններին ու, չգիտես ինչու, որոշել է իր հուզական ստատուսում մեկնաբանել իմ խոսքերը։ Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես […]

Դո՛ւք եք նշանակել Ռոբերտ Քոչարյանին մեղավոր, դո՛ւք. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին /տեսանյութ/

«Եթե դա իշխանության կողմից կազմակերպված օպերացիա էր, այդ օրն ԱԱԾ տնօրենը Շվեյցարիայում չէր լինի, վարչապետը Սանկտ Պետերբուրգում չէր լինի։ Մենք ընդհանրապես այդ պատմության մեջ ներքաշվել ենք ուրիշների կողմից, և ես այդ թեմայի վերաբերյալ ԱԺ-ում մանրամասն պարզաբանումներ տվել եմ, և, երբ վերջին գաղտնալսումը հրապարակվեց, դու տեսաք, որ դա հաստատեց ԱԺ ամբիոնից իմ պատմածը։ Այս ձայնագրությամբ ամենակարևոր […]

Տեխնիկական սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը. երրորդ նախագահը քվեարկեց /տեսանյութ/

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Ձորաղբյուրում գտնվող 29/45 ընտրատեղամասում: Սերժ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել որևէ հարցի: Ի դեպ, տեխնիկական սարքը չճանաչեց երրորդ նախագահի մատնահետքը: 

Քոչարյանի կալանավորումը ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ. Նիկոլ Փաշինյան

Չեմ մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ ս է գնահատում Քոչարյանի կալանավորումը ընտրությունների նախօրեին։ «Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի