27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2018

Հայտնի են ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայներ ստացած թեկնածուները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է վարկանիշային ընտրակարգով ընտրությունների արդյունքները: ԲՀԿ-ի թեկնածուներից ամենաշատ քվե ստացել է Էդուարդ Բաբայանը՝  7472 ձայն: Հաջորդը  Սյունիքի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Նաիրա Զոհրաբյանն է`2148 ձայն: ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը ստացել է 656 ձայն, Տիգրան Ուրիխանյանը`1154 ձայն, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը` 723 ձայն, Վահե Էնֆիաջյանը`1195 ձայն: Սյունիքի եւ Վայոց ձորի թիվ 12 ընտրատարածքում առաջադրված […]

Որքանով ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը. Կարեն Քոչարյան

Դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասելի էին, անակնկալ ոչինչ չկար: Այս մասին ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ընտրական գործընթացներին: «Ունենք խորհրդարան, որտեղ կա երեք քաղաքական ուժ, որից դոմինանտ է «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն էլ՝ ընդդիմություն: Թե որքանով այս քաղաքական ուժերը կկարողանան հակակշռել «Իմ քայլը» դաշինքին՝ ցույց կտա ժամանակը, […]

Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում է արտախորհրդարանական ուժերին «զուգահեռ խորհրդարան» կազմավորել

Ընտրարշավը սկսվելուց՝ «Ազատություն» ռադիոկայանում մի քննարկման ընթացքում արդեն առաջարկել էի արտախորհրդարանական կուսակցություններին լծվել կառուցողական օրինաստեղծ համատեղ աշխատանքի՝ ստեղծվող ԱԺ-ից դուրս եւ դրան զուգահեռ: Կարծում եմ, եթե ԱԺ-ից դուրս գտնվող քաղաքական ուժերը (իսկ ընտրությունների արդյունքներից արդեն պարզ է, որ դա քաղաքական դաշտի բացարձակ մեծամասնությունն է) իրոք համարում են, որ ասելիք/անելիք ունեն Հայաստանի քաղաքական դաշտում, ապա՝ քաղաքացիական […]

Երբեք մեր ձայնը չեն կարողացել լռեցնել. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ կուսակցության պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր օր, նոր՝ պայքար: Բարի լույս։ Ամեն ինչ նոր է սկսվում միայն։ Դաշնակցության օրն երեկ էր, այսօր, ու հատկապես՝ վաղը։ Գնում ենք առաջ, մեր հավատարմությունը հայտնելով մեր հողին ու մեր հայրենակցին։ Առաջիկայում կրճատվող հազարավոր աշխատողներին, պարտադիր կուտակայինի սև հետևանքները զգացող, այս օրերին մոլորյալ երիտասարդին, […]

Ընտրությանը մասնակցած ընտրելու իրավունք ունեցողների կեսի 70 տոկոսը ողջ ժողովուրդը չէ. Արթուր Մարտիրոսյան

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Դիտում եմ իշխանական կուսակցության  նորընտիր մորուքավոր պատգամավորների ելույթները: Նրանցից մեկը, ձեռքերը գրպաններում դրած, կկոցած աչքերով, լուրջ իր տպավորություններն է կիսում ընտրությունների ու դեմոկրատիայի` իր պատկերացումների մասին: Նա ասում է, որ վերջապես ժողովուրդը Խորհրդարանում մեծամասնություն ունի: Ես կձաղկեի դա ասողին այդպիսի […]

Ձյուն է գալիս. մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Կոտայքի, Բաղրամյանի և Կապանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման […]

Այն, որ մասնակցության տոկոսը շատ ավելի ցածր է, քան ենթադրվում է, դա պետք է մտահոգի բոլորին. Դավիթ Հարությունյան

ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ընտրություններին քաղաքացիների մասնակցության ցածր թվին, որը պայմանավորում են ընտրակաշառքի բացակայությամբ եւ ազնիվ ընտրությունների անցկացմամբ, ասել է, թե սա բացարձակապես այլ երեւույթի հետեւանք է. «Բանն այն է, որ արտահերթ ընտրությունները, որոնք ես կանվանեի հապճեպ ընտրություններ, անակնկալի բերեցին ոչ միայն քաղաքական ուժերին, այլեւ հանրությանը։ Եվ մասնակցության ցածր տոկոսը […]

Քանի խախտում է գրանցել «Անկախ դիտորդը» ընտրությունների օրը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Անկախ դիտորդի» ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են 150-ից ավել գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ։ Տեղամասերի 14 տոկոսում հաշվարկը սկսվել է տեսախցիկի տեսադաշտից դուրս։ Բոլոր դեպքերի մասին տեղեկացվել են տարածքային հանձնաժողովները, որից հետո այդ տեղամասերից կեսում խնդիրը լուծվել է՝ հաշվարկը տեղափոխվել է տեսախցիկի տեսադաշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի