28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 31, 2018

Սպառողների համար գազը չի թանկանա. Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Nikol-7-1

Հայաստանյան սպառողների համար Ռուսաստանից ներկրվող գազի գնի փոփոխություն չի լինի: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Երեկ ես երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ հեռախոսազրույցների թեման եղել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, և ըստ էության կարելի է ասել, որ եկել ենք լուծման` առնվազն […]

Ինչ է պետք հաշվի առնել՝ ամանորյա քաղցր նվեր ընտրելիս

christmas-cooking-feature

Տոնական օրերի նախաշեմին ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ և որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար: Ամանորյա քաղցր նվերներն անհրաժեշտ է գնել կազմակերպված առևտրի կետերից: Գնելիս ուշադրություն դարձնել մակնշման վրա, որտեղ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից պետք է նշված լինի նվերի պարունակությունը (դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին՝ նշելով […]

Կողոպտել են Ռաֆայել Քոթանջյանին

maxresdefault.thumb

Դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում անհայտ անձը Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումում հափշտակել է ճանաչված դերասան Ռաֆայել Քոթանջյանի ձեռքի պայուսակը: Երբ Ռ. Քոթանջյանը մտել է գետնանցում, անհայտ անձն ակնհայտ հափշտակել է նրա ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և զեղչի քարտեր: Ոստիկանությունը […]

Նոր տարվա հրաշքն ապահովված է

snow

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այսօր երեկոյան նույնպես ձյուն է տեղալու, ընդ որում` շքեղ։ «Երեկոյան ամանորյա հրաշքը ապահովվված է, սպասվում է շքեղ ձյուն»,– գրել է նա:  

ԱԳՆ շենքին «Ազատություն նախագահին» գրությամբ պաստառ է հայտնվել. /տեսանյութ/

timthumb-356-180x180

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհները  համացանցում տեսանյութ են հրապարակել, որտեղ  երեւում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի վրա գրություն կա` «Ազատություն Նախագահին».   

2019-ը թող դառնա մեր մտահղացումները կյանքի կոչելու տարի․ Արա Բաբլոյան

26309_ara_babloyan_30_12_M

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով։ «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն լավն ու բարին: Ավարտվող 2018 թվականին մենք մտանք քաղաքական ու հասարակական կյանքի վերափոխումների նոր փուլ: Ունեցանք եւ՛ լավ, եւ՛ դժվարին օրեր: Ու թող 2019 թվականը դառնա դեպի ապագան […]

Չի կարելի ներել Մհեր Ենոքյան անունով մարդասպանին. Իոսիֆ Աղաջանովի ծնողների կոչը` Նիկոլ Փաշինյանին և Արմեն Սարգսյանին

default (7)

22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել եւ կոչով դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:  «Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարոն Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծարգո պարոնայք, Սույն դեպքի ողբերգական հանգամանքները տեղի են ունեցել 22 տարի առաջ և կարծես թե […]

Դատական համակարգի նկատմամբ բավականին մեծ ճնշում կա. իշխանությունը նպաստում է դրան. Ռուբեն Մելիքյան

default (6)

«Խնդիրն այն է, որ ներկայում դատական համակարգի նկատմամբ բավակաին մեծ ճնշում կա, և, ցավոք սրտի, այդ ճնշումը մեծացնելուն նպաստում է նաև այսօրվա քաղաքական իշխանությունը՝ փոխանակ ամեն կերպ նվազեցնի այդ ճնշումը և իրականացնի սահմանադրական գործառույթը՝ ապահովելու և երաշխավորելու դատական իշխանության անկախությունը և աշխատանքի բնականոն պայմանները»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն […]

Մետրոպոլիտենն այս օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով

metro-620x300

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին:   Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն և անխափան երթևեկություն։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»  ՓԲԸ

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված