Ճակատագրի մարտահրավերներ․ «Հայոց աշխարհ»
«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հատված օտարերկրյա լրագրողի հետ զրույցից. -Ձեր «Զվարթնոց» օդանավակայանը լիովին միջազգային կարգի է: Ձեր Ծաղկաձորը ոչնչով չի զիջում աշխարհի հայտնի ձմեռային կուրորտներին: Հյուսիսային պողոտայում վայելեցինք ձեր հրաշալի «Կարաս» գինին, ասես աշխարհի լավագույն քաղաքներում լինեինք: Ձեր ոսկերիչների աշխատանքներն անկրկնելի են… հապա վերանորոգված փողոցները, թանգարանները, թատրոնները: 1996-ին եմ եղել Երեւանում՝ տխուր, անկյանք քաղաք էր… […]