21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հերթական անգամ

Փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունի շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հարավ-արևելյան ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպես նաև […]

Շփման գծում զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են դարձել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հոդված է հրապարակել The Huffington Post-ում՝ «Ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն անփոխարինելի Եվրոպայի անվտանգության համար» վերնագրով։ Հոդվածում անդրադարձ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին։ Շտայնմայերը նշել է, որ նման սառեցված հակամարտությունները այդ շրջաններում բնակվող մարդկանց համար մեծ դժվարություններ են առաջացնում «Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումները մտահոգվելու լուրջ առիթ են […]

2016թ-ի երկրաշարժերը

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունից Henaran.am-ին հայտնեցին, որ ս.թ. հունվարի 27-ից մինչև փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ: Հունվարի 29-ին Թուրքիայի Վան քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել երկու երկրաշարժ՝ 4 և 5 […]

Սահմանում համեմատաբար հանգիստ է եղել

Փետրվարի 3-ի ողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊԲ-ից՝ մանրամասնելով, որ նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ: ՊԲ […]

Ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ փետրվարի 4-ին Ստեփանծմինդա -Լարս ավտոճանապարհը բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար շուրջօրյա բաց է անվաշղթաներ կիրառելու դեպքում:

Ադրբեջանի հետ վեճում շարունակելու եմ աջակցել հայերին, քանի որ դուք արժանի եք. Լյուբոշ Բլահան

ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության անդամ Լյուբոշ Բլահան (Ľuboš Blaha) հետևյալ գրառումն է թողել Ֆեյսբուքյան իր էջում. «Ստացել մի շատ ջերմ նամակ Հայաստանի դեսպանից։ Այն պետական գաղտնիք չի պարունակում, ուստի մի քանի նախադասություն եմ թարգմանել դրանից. «Հարգելի պարոն Բլահա, ի շնորհիվ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Սլովակիայի պատվիրակության վճռական աջակցության «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակասական բանաձևը մերժվեց։ Ես […]

Թուրքիայում ամերիկյան անօդաչու սարք է կործանվել

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը Ասանայի տարածքում կործանվել է ԱՄՆ-ին պատկանող անօդաչու սարք: Պարբերականն նաեւ հիշեցնում է, որ հենց այս նահանգում է գտնվում «Ինջիրլիք» ռազմաբազան, որտեղից էլ օդ է բարձրացել անօդաչու սարքը  եւ կործանվել ռազմաբազայի մոտակայքում։ Սարքի կործանման վայրում են ռազմաբազայի ներկայացուցիչները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հանդիպել են

Այսօր Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: ԼՂՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողմի շարք հարցերի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրողիրավիճակի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվողդիտարկումների վերաբերյալ: Երկուստեք կարեւորվել […]

Ֆրանսիան Իրան կմատակարարի 138 օդանավ

Ֆրանսիական 138 օդանավերը Իրան կհասնեն այս տարվա հուլիսին: Այդ մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի նախարար Աբբաս Ախունդին: Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ վերջինս երկրի ավիատրանսպորտի պարկի ամբողջական նորացման մասին զեկույցով հանդես է եկել խորհրդարանում՝ նշելով, որ Ֆրանսիան ծրագրել է օդանավերի մատակարարումը սկսել հուլիսին։ Օդանավերի գնման մասին պայմանագիրը ստորագրվել է հունվարի 28-29-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի […]

«Այբ»-ի կրթական տեխնոլոգիաները՝ ԼՂՀ-ում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունեց «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) տնօրեն Տ. Մեսրոպ քահանա Արամյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ներկայացվեցին «Այբ»-ի լայնածավալ կրթական բարեփոխումների ծրագրի՝ ԿԳԱԾ-ի նպատակները և Ստեփանակերտում այդ ծրագրի գործիքը հանդիսացող Արարատյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի