21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տարեվերջին կշահագործվի Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը

Ստեփանակերտում կառուցվող ուռուցքաբանական կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը, որի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի կառուցման կապալառու «Պանտ» ՍՊԸ-ի աշխղեկ Պավել Հարությունյանը: Հարություննյանը նաեւ նշել է, որ ընկերությունը օգտագործում է իր ամբողջ ներուժը` շինաշխատանքները ժամանակին ավարտելու համար: «Կառույցը եռահարկ է, որը ստորգետնյա անցումով կկապվի Հանրապետական բժշկական կենտրոնի հետ: […]

Հայաստանը՝ ռուս-թուրքական բախման պոլիգոն դառնալու եզրին

Ռուս-թուրքական հակամարտությունը գնալով ավելի շոշափելի է դառնում եւ դրա նյութականացումը հենց հայ-թուրքական սահմանին հիմա ավելի հավանական է, քան երբեք: Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմական առճակատումը սպառնում է մարտական գործողությունների թատերաբեմ դարձնել Հայաստանը: Անցած տարվա նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24-ի խոցումից հետո Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները ոչ միայն ծայրահեղ սրվել են, այլեւ կողմերը կարծես ուղիներ […]

Ստամբուլում տարեց հայի սպանության մեղավորները հայեր ու վրացինե՞ր են

Ստամբուլի  Շիշլի թաղամասում տարեց հայի սպանության գործով ձերբակալվածներ կան: Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «Haberler» լրատվական կայքին, գրել է, որ 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են: Նշենք որ, օրեր առաջ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` […]

ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Արցախ

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ վաղը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով (փետրվարի 11-12-ը) կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Ձերբակալվել են Ստամբուլում տարեց հայ զույգի վրա հարձակվողները

Թուրքիայում՝ Տրապիզոն քաղաքում ձերբակալվել են Ստամբուլում հայ տարեց զույգի վրա հարձակված հանցագործները։ Այդ մասին գրում է թուրքական «Հուրիեթը»: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էին գործել, թալանել նրանց, կապել «խոզի կապանք» անվանմամբ հայտնի ձևով, ինչը թույլ էր տվել ենթադրելու, որ կատարվածը ատելության հողի վրա իրականացված […]

Կրկին սադրիչ գործողություններ՝ շփման գծում

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:  

Թուրքիայում ֆուտբոլիստներ են անհետացել

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող ղազախական «Ակտոբեում» փորձաշրջան անցնող 2 ֆուտբոլիստ անհետացել է։ Ինչպես հայտարարել է «Ակտոբեի» գլխավոր մարզիչ Յուրի Ուտկուբաևը, թիմի ճամբարն անակնկալ լքել են կիսապաշտպան Աբդուլ Ռազակն ու  հարձակվող Իսլամ Ֆերուզը: Ուկտուբաևի խոսքով հավանական նորեկները հիմնական թիմի հետ մարզվում էին մեկ օր առաջ: Հաջորդ օրը  նրանց մասնակցությամբ քննարկվել են տակտիկական մանրամասներ: Իսկ արդեն առավոտյան պարզ դարձավ, որ նրանք չկան։

Արցախում տնտեսական աճ է գրանցվել

Անցյալ տարի ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի տարեկան ծավալը կազմել է 53,3 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 2% աճ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝    այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ  այս մասին ասել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը: «Բացի այդ, ոլորտում ձևավորվել է շուրջ 330 նոր աշխատատեղ: Արդյունաբերության խթանմանը հատկապես նպաստել է մշակող արդյունաբերության աճը: Հունվար–նոյեմբեր ամիսներին այդ ոլորտի […]

Արցախում էլեկտրաէներգիայի 75 տոկոսը կազմել է սեփական արտադրությունը

Անցյալ տարի Արցախում կառուցվել են երեք նոր փոքր ՀԷԿ-եր՝ 7,8 մեգավատ ընդհանուր հզորությամբ: Այս մասին այսօր հայտարարել է  ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը : Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը նախարարը նաեւ նշել է, որ անցած տարի  «Արցախէներգո» ՓԲԸ-ի կողմից ձեռք է բերվել 292.8 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, որն, ի համեմատ նախորդ 2014թ-ի, աճել է 1.6 տոկոսով: «Սեփական […]

Ո՛չ Վրաստանի և Ջավախքի իսլամացմանը

Սիրելի՛ ջավախահայություն, հայրենաբնակ և աշխարահասփյուռ քույրեր և եղբայրներ։ Տագնապիս, անհանգստությանս և ձեզ դիմելու պատճառը Սահակաշվիլու կողմից հիմք դրված և Աքթաշ –Կարծախ մաքսակետի շահագործմամբ ակտիվության նոր` առավել վտանգավոր մակարդակի բարձրացված գործընթացն է, որը մեկ նախադասությամբ կարելի է բնութագրել «պանթուրքիստական երազանք»-ի կյանքի կոչման գործընթաց… Սիրելի՛ ջավախահայեր, Սահակաշվիլու բռնապետության տարիներին մեր՝ ջավախահայության պայքարը, ընթանում էր «Հանուն Ջավախքի հայապահպանման» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի