Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է․ տոնի առթիվ Ստեփանակերտում նախատեսված են միջոցառումներ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Այդպիսով, իրականացվեց մի իրավունք, որն արտացոլված էր այն ժամանակ գործող օրենսդրության մեջ, մասնավորապես 1990թ. ապրիլի 3-ին ընդունված օրենքը, որը նախատեսում […]





































