06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բաքվում այրվում է Trump Tower հայտնի բարձրահարկ շինությունը /տեսանյութ/

Բաքվի կենտրոնում այրվում է բարձրահարկ շինություն, որը հայտնի է Trump Tower անունով: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Trump Tower անունը կրող 33 հարկանի շինությունը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախկին նախարար Զիա Մամեդովի, որդուն Անար Մամեդովին:   Հրդեհի պատճառների և տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկություն չի հաղորդվում:

Habertürk-ի գլխավոր խմբագիրը աշխատանքից հեռացվել է Էրդողանի մասին լուրի պատճառով

Թուրքական «Habertürk» լրատվակայքի գլխավոր խմբագիր Բարըշ Էրքայան հեռացվել է աշխատանքից՝ Էրդողանի վերաբերյալ լուրի պատճառով։ «Cumhuriyet» թերթի կայքի համաձայն՝ խնդրահարույց լուրը հրապարակվել էր «Ու՞մ է ուղարկել Էրդողանը Գյուլի մոտ» վերնագրի ներքո։ «Էրդողանը հանձարարել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին՝ համոզել Գյուլին, որ չդնի իր թեկնածությունը», – ասված էր լուրում։ «Habertürk»-ի […]

Գարո Փայլանի արձագանքը՝ Էրդողանի նախընտրական խոստումներին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որի ժամանակ վերջինս նախընտրական մի շարք խոստումներ է տվել` ասելով. «Նոր շրջանը լինելու է ավելի շատ ժողովրդավարության և ավելի ուժեղ իրավունքի շրջան։ Լինելու է բարօրության և ավելի հաստատուն կայունության ժամանակաշրջան։  Նոր շրջանի կառավարումը  լինելու է […]

Թուրքական լրատվամիջոցները՝ Փաշինյան-Կարապետյան հանդիպման մասին

Թուրքիայի առաջատար լրատվականները շարունակում են ակտիվորեն լուսաբանել հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը: Թուրքական լրատվական կայքերն անդրադարձել են վերջին երկու օրերին Հայաստանում ծավալված իրադարձություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի չկայացած հանդիպմանը: «Ermenihaber» լրատվական գործակալությունն առանձնացրել է թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած ամենաուշագրավ հրապարակումները: Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը «Հայաստանում կառավարությունը հրաժարվեց հանդիպել Փաշինյանի հետ» վերնագրով նյութում մեջբերել է […]

Թուրքիայում ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներ են ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 4 պարագլուխներ են ձերբակալվել, որոնց շարքում է նաև Դեյր-էլ-Զորի (Դեր Զոր) «ամիր» Ք.Է.Հ.-ն: Նշվում է, որ Ք.Է.Հ.-ի՝ Իզմիրում գտնվելու փաստը հաստատվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության Իզմիրի բաժանմունքի, Իզմիրի ոստիկանության հետախուզության և ահաբեկչության վարչությունների կողմից իրականացված համատեղ գործողության արդյունքում: Ահաբեկչական կառույցի բարձրաստիճան անդամը դատախազության ցուցումով ձերբակալվել է […]

Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի մի խումբ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:  Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Կարեւորվել է երկրում կայունության եւ օրինականության պահպանման անհրաժեշտությունը:

Դեմիրթաշը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կառաջադրի իր թեկնածությունը հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք վաղաժամ նախագահական ընտրություններում։ Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրելու առաջարկն արվել է ԺԴԿ-ի խմբակցության նիստում: Որպես մեղադրյալ կալանավորված քուրդ քաղաքական գործիչը դրական պատասխան է տվել։  Աղբյուրը հիշեցնում է, որ կուսակցություններն  իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 1-ը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի […]

Պատերազմ կսկսվի՞. Կոռնիձորի Արոն մանրամասնում է/տեսանյութ/

«Քանի դեռ մեր բաշիբոզուկ հարևանը աշխարհի մեծերի թույլտվությունը չունի պատերազմ չի սկսի: Տեղից սուր ճոճելն ու ռմբակոծությունները իհարկե չեն բացառվում: Ես նորից ասում եմ՝ մեզ տալու հողեր կան դեռ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): «Ինձ չի թվում, որ Ադրբեջանի իշխանությունները փորձեն նորածին բարուրը մահվան հետ պսակել»,-նշեց Արա Խուդավերդյանը: «Սերժ […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Ապրիլի 25-ին` ժամը 17:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից թեթև վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մարտուն Նվերի Խերունցը, տեղեկացնում են ՊԲ լրատվական ծառայությունից:  Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված